Եվրատեսիլին չմասնակցելու որոշումն արդարացի՞ է
Գիտություն և Մշակույթ
Լուրեր.com-ն իր ընթերցողների շրջանում անցկացնում է հարցում՝ «Ինչպե՞ս եք գնահատում «Եվրատեսիլ-2012»-ը բոյկոտելու Հայաստանի որոշումը» թեմայով։
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ Հայաստանի Հանրային հեռուստատեսության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլի» այս տարվա միջոցառմանը: Այս տեղեկությունը հրապարակվել է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում։
Նշենք նաև, որ ավելի վաղ հայ երգիչները (Արթուր Գրիգորյան, Նունե Եսայան, Հայկո, Արթուր Իսպիրյան, Էմմի, Նադեժդա Սարգսյան, Էրիկ, Վարդան Բադալյան, Եվա Ռիվաս, Լիլիթ Հովհաննիսյան, Վահրամ Պետրոսյան, Արման Հովհաննիսյան, Ալլա Լևոնյան, Արամո, Ռազմիկ Ամյան, Էմմա Պետրոսյան, Արսեն /Մրո/, Սոֆի Մխեյան, Հասմիկ Կարապետյան, Աիդա Սարգսյան, Արսեն Գրիգորյան, Նառա) հանդես էին եկել Եվրոպական հեռարձակողների միությանը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն ուղղված հայտարարությամբ, որում հրաժարվել էին մասնակցել Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում