Աստղային բոյկոտը շատ վատ սարքած շոու էր. Վահագն Գրիգորյան
Հասարակություն
Անդրադառնալով Հայաստանի Հանրային հեռուստատեսության պաշտոնական հայտարարությանն այն մասին, որ Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլի» այս տարվա միջոցառմանը՝ «Դորիանս» խմբի պրոդյուսեր Վահագն Գրիգորյանը, Լուրեր.com–ի հետ հեռախոսազրույցում, ասաց հետևյալը. «Ես չեմ կարող կողմ կամ դեմ լինել պատասխանին, որովհետև չեմ կարող ասել այդ որոշումը ճիշտ էր, թե՝ սխալ: Դրա համար պետք է բավականաչափ ինֆորմացիա ունենալ: Ես դեմ եմ այն շոուին, որը սարքվել էր մինչև հիմա: Կարելի էր պարզապես շատ շուտ ասել, որ չենք մասնակցելու ու վերջ: Աստղային բոյկոտը շատ վատ սարքած շոու էր, որը կարծում եմ խաղում է մեր երկրի «բռենդի»հետ: Ամեն երկիր ունի իր «բռենդը», կոպիտ ասած՝ անունը, որը պետք է բարձր պահել»:
Իսկ այն հարցին, թե «Դորիանս»-ի տղաները ի՞նչ են մտածում նույն հարցի շուրջ, և արդյո՞ք կմասնակցեն հաջորդ տարի կայանալիք Եվրատեսիլ մրցույթին, «Դորիանս»-ի պրոդյուսերն պատասխանեց. ««Դորիանս»-ի տղաներն այս պահին զբաղված են իրենց գործերով: Իսկ հաջորդ տարի Եվրատեսիլի մասնակցության մասին ես մտածել եմ ու արել եմ առաջարկ, քանի-որ մեծ է հավանականութունը, որ այս տարի էլ Թուրքիան կհաղթի, պետք է մտածել մյուս տարի ի՞նչ ենք անելու՝ էլի շոո՞ւ ենք սարքելու»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը