Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել ՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը 

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները կբերվեն Հայաստան

Հասարակություն

Մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա, որին մասնակցում էին հարյուրավոր երիտասարդներ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչին փոխանցեցին Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը և հիմնադրամի նախաձեռնությանը միացած ավելի քան 20000 երիտասարդների ստորագրությունները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ստորագրությունները բրիտանական դեսպանատուն հանձնելու օրը պատահական չի ընտրել. այն խորհրդանշական է։ Մայրության աստվածուհու արձանի մասունքները վերադարձնելուն նվիրված ստորագրությունները հանձնվում են մարտի 7-ին՝ կանանց մեկամսյակի մեկնարկի նախօրեին, որ սկսվում է Կանանց միջազգային օրով և ավարտվում է Մայրության և գեղեցկության տոնով։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ արձանի մասունքները Հայաստան վերադարձնելու նախաձեռնությունը վերածվել է համահայկական ակցիայի. Հայաստանի երիտասարդական հիմնադրամին միացել են նաև մի շարք սփյուռքահայ երիտասարդներ՝ լոսանջելեսաբնակ Գևորգ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նրանք ուղարկել են տարբեր երկրներից հավաքած 1063 ստորագրություն։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ մենք ունենք արձանի մասունքների վերադարձի պահանջով հանդես գալու բարոյական հիմքեր։ «Ակնհայտ է, որ հայ երիտասարդությունն իր մեջ պահում է հայրենասիրության, ազային ինքնության պահպանման գերակայությունը։ Ակնհայտ է նաև, որ այդ գործընթացը հեշտ չի լինելու։ Նախադեպեր կան աշխարհում, բայց դա չի եղել արագ։ Դա գործընթաց է, որ կարող է պսակվել հաջողությամբ, եթե մենք լինենք հետևողական։ Իսկ մենք, նման երիտասարդություն ունենալով, վստահեցնում եմ Ձեզ, կլինենք շատ հետևողական։ Ես հավատում եմ, որ այս գործընթացը կարող է պսակվել հաջողությամբ, եթե մեր ջանքերը միասնական ու համառ լինեն։ Ես անձամբ պատրաստվում եմ և՜ որպես պաշտոնյա, և՜ որպես քաղաքական գործիչ, և՜ որպես քաղաքացի այս հարցը բոլոր պատեհ առիթներով բարձրացնել բրիտանական մեր գործընկերների առջև՝ հույս տածելով, որ մեր պատմության թանգարանում կունենանք ոչ թե արձանի պատճենը, այլ բնօրինակը»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը լրագրողներին հայտնեց, որ Բրիտանական թանգարանից արդեն կա դրական արձագանք՝ Անահիտ աստվածուհու արձանի մասունքները ժամանակավոր ցուցադրել Հայաստանում։ Այս քայլը, ըստ դեսպանի, կդիտվի որպես հայ-բրիտանական հարաբերությունների խորացում և թանգարանների միջև համագործակցություն։ «Մշակույթը դրական գործիք է ժողովուրդներին մոտեցնելու, և հուսով եմ՝ այս քայլը կնպաստի ավելի խորը համագործակցության և հարաբերությունների սերտացման նպատակին»,- նշեց դեսպանը։

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով արձանի մասունքների ժամանակավոր ցուցադրության համար, նշեց, որ հայկական կողմը չի բավարարվելու ժամանակավոր ցուցադրությամբ։ «Մենք դիտարկում ենք այս քայլը որպես Հայաստանի հասարակությանն ընձեռված հրաշալի առիթ՝ վերադարձնելու մեր հպարտությունը, մեր մշակութային արժեքները»,- նշեց Արմեն Աշոտյանը։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է փոխանցել արձանի մասունքների ցուցադրության համար Բրիտանական թանգարան դիմելու համապատասխան փաստաթղթերը։ Հիմնադրամը ՀՀ պատկան կառույցների հետ համագործակցությամբ առաջիկայում կսկսի փաստաթղթերի լրացման և Բրիտանական թանգարան դիմելու գործընթացը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել
Ամենադիտված