Ցանկացած վիրտուալ հարցում ներկայացուցչական չէ. «Մե'նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ
Հասարակություն
Լուրեր.com լրատվական կայքում տեղադրված «Ո՞ր քաղաքացիական նախաձեռնությունն է արդյունավետ գործում» հարցման արդյունքում առավելագույն ձայներ է հավաքել «Ոչ մեկը» տարբերակը: Հարցին, թե ի՞նչով է պայմանավորված ընթերցողների նման գնահատականը, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանն ասաց. «Որպես ինտերնետի ու մասնավորապես նման հարցումների հետ գործ ունեցող մարդ՝ ես ընդամենը կասեմ, ոչ որպես նախաձեռնության անդամ, որ ցանկացած վիրտուալ հարցում շատ մեղմ ասած ներկայացուցչական չէ ու ըստ էության իրենից որևէ մի լուրջ տվյալ իր մեջ չի պարունակում, ինչ-որ հետևություններ անելու կամ ինչ-որ խնդիր ֆիքսելու կամ ինչ-որ մի առաջխաղացում արձանագրելու համար: Նույնը և կոնկրետ ձեր նշած հարցման պարագայում է»:
Անդրադառնալով Մաշտոցի այգու խնդրին՝ Ավթանդիլյանն ասաց. «Կարծես թե երկու կողմն էլ հաստատակամ են իրենց դիրքորոշման մեջ: Նստացույցի մասնակիցները չեն պատրաստվում լքել Մաշտոցի այգին, քանի դեռ չեն ապամոնտաժել կրպակները: Քաղաքապետարանը ամենայն հավանականությամբ ենթադրում է, որ ժամանակն իր օգտին է աշխատում, այսինքն՝ մարդիկ կհոգնեն, կգնան, որից հետո հնարավոր կլինի պարզապես մոռացության տալ այս ամենը և «բնականոն» գործունեություն ծավալել, որոնք ամեն դեպքում բավականաչափ սին հույսեր են, որովհետև նույնիսկ նստացույցի օրն է արդեն պլանավորած: Հույս ունենալ, որ պարզապես մարդիկ կհոգնեն, կզզվեն ու կգնան տուն, ես կասեի մեծ իմաստ չի պարունակում իր մեջ: Քաղաքապետարանին ընդամենը մնում է կա՛մ խնդրին հնարավորինս օպերատիվ լուծում տալ, կա՛մ սպասել նրան, որ քաղաքացիական ակտիվությունը Մաշտոցի այգուց առավել կընդարձակվի, ինչը բնական է, որովհետև խնդիրները միայն բնապահպանական չեն, գնալով ավելի մեծ տեղ են գրավում, ինչը չի կարող որոշակի գործնական էֆեկտներ չունենալ», - նշեց Ավթանդիլյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը