Հայաստանի առաջին մեդալները
Բլոգոսֆերա
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները՝ մեր հավաքականների մասնակցությամբ:
«Մաթեմատիկա» առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 3-ից 13-ը Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր:
«Կենսաբանություն» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 6-ից 13-ը Ինդոնեզիայում: Մեր երեխաները նվաճել են 3 բրոնզե մեդալ:
Ընդհանուր առմամբ այս պահին մենք արդեն ունենք 6 մեդալ:
Շնորհավորում եմ բոլորիս: Շնորհակալ եմ մեր աշակերտներին, մարզիչներին, իրենց ուսուցիչներին Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
Հաջողություն եմ մաղթում մեր մնացած օլիմպիական թիմերին: Առջևում դեռ քիմիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաները:
ԱՊՐԵՔ, ԵՐԵԽԵՔ ՋԱՆ»։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել