Աշխարհի ամենաժլատ գործարարներից մեկը
Բլոգոսֆերա
Սանասար Կարապետյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հենրիետա Գրինը համարվում է աշխարհի ամենաժլատ գործարարներից մեկը: Իր մահից հետո նա թողեց 100 մլն դոլար, կամ մեր օրերում 20 մլրդ դոլար: Նա միշտ իր տանը մոմ էր վառում, քանի որ համարում էր, որ գազի գինը շատ թանկ է:
Իր ամբողջ կյանքում նա ապրել է շատ փոքր ու էժան տներում, չնայած Չիկագոյում նրան էին պատկանում մի քանի թաղամասեր: Մի անգամ, ամբողջ Չիկագոն նա շրջեց ընդամենը 2 ցենտի պատճառով, քանի որ այդ ժամին հացը թանկանում էր 2 ցենտով:
Սակայն ամենազարմանալի պատմությունը կապված է այս կնոջ որդու հետ, երբ տղան հիվանդանոցում պառկած է լինում, իսկ մայրը պարզապես հրաժարվում է բժիշկներին վճարել պահանջվող գումարը, արդյունքում հեռացնում են տղայի ոտքը: Հենրիետան մահացավ 82 տարեկանում սրտի կաթվածից այն բանից հետո, երբ իմացավ, որ իր խոհարարը մեկ շիշ կաթի համար վճարել է մի քանի ցենտ ավելի»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան