Թուրքիայում պահանջում են երկրից վռնդել սիրիացի փախստականներին
Թուրքիա
Թուրքիայի Մարաշ քաղաքի բնակիչները սիրիացի փախստականների դեմ բողոքի ակցիա են անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, քաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարները կառավարությունից պահանջել են երկրից վռնդել սիրիացի փախստականներին:
Մինչև երեկո շարունակված բողոքի ակցիան, չնայած ոստիկանության միջամտությանը, չի ցրվել: Լարվածությունը կանխելու համար ոստիկանությունը ջրաշիթեր է կիրառել: Ակցիայի վայր լրացուցիչ ռազմական ուժ է ուղարկվել: Ակցիայի ընթացքում տեղացիները ջարդեր և հրդեհել են սիրիացի փախստականներին պատկանող բազմաթիվ առևտրային և սպասարկման օբյեկտներ: Ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի երկու մասնակցի:
Հետաքրքիր է, որ սիրիացի փախստականներին Թուրքիայից վռնդելու պահանջով ակցիային մասնակցել են նաև այդ երկրում բնակվող ադրբեջանցիները, որոնք ցույցի ժամանակ պարզել են Ադրբեջանի դրոշը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)