Պուտինը թույլ է տվել օգտագործել իր գաղափարները «Միացյալ Ռուսաստանի»-ի նախընտրական ծրագրում
Ռուսաստան
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել, որ իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը օգտագործի իր գաղափարները քարոզարշավի ընթացքում: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:
«Անհրաժեշտ բանաձևը Պուտինը ստորագրել է», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը: Պուտինը «Միացյալ Ռուսաստանի» առաջնորդն է և Դումայի վերջին ընտրություններին գլխավորել է կուսակցության ցուցակը: Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 4-ին, իսկ «Միացյալ Ռուսաստան»-ի ցուցակը գլխավորում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)