Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը 

Ցնցող փաստեր` իսլամիստ ահաբեկիչների հետ Էրդողանի համագործակցության մասին

Թուրքիա

Սիրիայում զինված դիմակայություն իրագործող ահաբեկիչները, զենքերով հանդերձ, այդ երկիր են թափանցել Թուրքիայի Հաթայի (Անտիոք) նահանգի Աքչակալե սահմանակետով' Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ուղեկցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման ցնցող լուր է հրապարակել թուրքական «Այդընլըք» թերթը, որը միաժամանակ հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն անհանգստացել է այդ իրադարձության բացահայտումով: Սիրիա զենք-սպառազինություն և ահաբեկիչներ փոխադրելու համար Էրդողանը խիստ քննադատության է ենթարկվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Արևմուտքում:

Թերթը հայտնում է, որ Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել այդ պնդումների հարցով: Հղում կատարելով վստահելի աղբյուրներին՝ թերթը գրում է, որ թուրքական կառավարության հանձնարարությամբ «Ահրար-ի Շամ» ահաբեկչական զինված խումբը, որը ներկայումս գործում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական ծայրահեղական խմբավորման կազմում, Թուրքիայում ձեռք բերած զենք-սպառազինությամբ և տարբեր խմբավորուների ահաբեկիչների հետ Սիրիա է անցել Թուրքիայի տարածքով: Ապացուցվում է, որ ահաբեկիչներն իրենց զենքերով ավտոբուսներ են նստել Հաթայի Ռեյհանլը թաղամասում և Ադանա-Այնթափ ավտոմայրուղով MIT-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ տարվել Սիրիայի հետ Աքչակալեի սահմանակետ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանց տեղափոխող ավտոբուսների ընկերությունը համագործակցության պայմանագիր է ունեցել MIT-ի հետ: Այս մասին հայտնի է դարձել հունվարի 10-ին իրավապահ մարմինների կողմից անցկացված օպերատիվ գործողության ժամանակ:

Այդ գործողության վկաներից մեկի խոսքով, ԻԼԻՊ-ի և Էրդողանի միջև սերտ կապեր կան: «Վարչապետը ԻԼԻՊ-ն ահաբեկչական չի համարում: Իհարկե, դա ունի իր պատճառները: Քանի որ նրանք կապեր ունեն: Կառավարությունն ու հետախուզությունը ամենասերտ կապերն ունեն «Ահրար-ի Շամ» կազմակերպության հետ: Թուրքական կառավարությունը ամեն տեսակի օգնություն է ցուցաբերում այդ կազմակերպությանը: Բացի այդ, հատուկ խմբեր կան, որոնք Թուրքիայով զենք են փոխադրում այդ կազմակերպության համար: Այդ խմբերի մեծ մասն այժմ ծառայում է ԻԼԻՊ-ի կազմում: Չնայած «Ահրար-ի Շամ»-ը Սիրիայում հանդես է գալիս ԻԼԻՊ-ի դեմ, սակայն, Իրաքում նման բան չկա: Այս կազմակերպությունները տարբեր երկրներում տարբեր կապեր են ստեղծում միմյանց միջև: Ավելի ճիշտ, այս կազմակերպությունները գործում են իրենց հրամայող ուժերի հրահանգներով»,- ասել է թերթի աղբյուրը:

Վկայի խոսքով՝ ահաբեկիչներն օգտագործում են Թուրքիայի տարածքն' այն անվտանգ լինելու պատճառով: «Աքչակալե անցակետն այժմ ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ է: Ահաբեկիչների՝ այդ անցակետ գնալը մեկ անգամ ևս ապացուցում է նրանց կապը թուրքական կառավարության հետ»,- ասել է վկան:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանից Սիրիա մեկնող ահաբեկիչները ևս օգտվում են Թուրքիայի Աքչակալե սահմանակետից:

Թուրքիայի խորհրդարանի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Ուրֆայից ընտրված պատգամավոր Իբրահիմ Այհանը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը Ուրֆան օգտագործում է որպես ռազմաբազա՝ իր կարիքների համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
Ամենադիտված