Պարտքերն արդեն մարված են
Տնտեսություն
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի տվյալներով այս տարվա մթերումների մեջ մեծ դեր են խաղացել հատկապես Պռոշյանի օղու և կոնյակի գործարանները։ Բացի այդ գյուղատնտեսության նախարարությունն ակտիվ կերպով սկսել է գյուղմթերքի արտահանումը։Գյուղամթերք է արտահանվել վեց երկիր. դրանք են Ռուսաստանը, Վրաստանը, Արաբական Էմիրությունները, Ուկրաինան, Բելոռուսը և Նիդեռլանդները։ Ի դեպ այս բերքի իննսունչորս տոկոսն արտահանվել է ավտոմեքենաներով, իսկ վեց տոկոսը՝ ինքնաթիռով։ Չնայած ինքնաթիռներով տեղափոխման քիչ տոկոսներին, Զվարթնոցում ստեղծված է նաև սառնարանային բազա։
Ի դեպ նախորդ մթերումների պարտքերը, որոնք հիմնականում երեք ընկերություններ են ունեցել, այս տարվա մայիսին մարվել են։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում