Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը 

Էրդողանի օրոք Թուրքիան վերածվում է ավտորիտար պետության. Կոնգրեսական Էդ Ռոյս

Թուրքիա

Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Էդ Ռոյսը, որպես Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանդես է եկել «Ժողովրդավար Թուրքիայի ապագան» խորագրով զեկույցով և ներկայացրել այն խնդիրները, որոնք ունի ժամանակակից Թուրքիան մարդու իրավունքների, ժողովրդավարության և խոսքի ազատության ոլորտներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ»-ը, այս տարի Էդ Ռոյսն ու Նյու Յորքից ընտրված կոնգրեսական Էլիոթ Էնգելը, ով նույնպես վերոնշյալ հանձնաժողովի անդամ է, ներկայացրել են օրենքի նախագիծ' Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ:

Օինագիծն ընդունվել է նախորդ ամիս և այժմ Պետքարտուղարությունը պետք է յուրաքանչյուր տարի հանդես գա զեկույցով ու ներկայացնի թվեր, տվյալներ ու վիճակագրություն' Թուրքիայի տարածքում գտնվող չվերադարձված, ոչնչացված կամ պղծված քրիստոնեական եկեղեցիների և գողացված եկեղեցական գույքի վերաբերյալ:

Իր զեկույցում Ռոյսը շեշտել է, որ թեպետ Թուրքիան տիպիկ մահմեդական պետություն է, սակայն հանդիսանում է ՆԱՏՕ-ի գործընկերն ու բարձր ատյաններում ներկայանում որպես ժողովրդավար պետություն: «Ամեն դեպքում ես շատ անհանգստացած եմ վերջին իրադարձություններով, որոնք կատարվում են Թուրքիայում վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ: Դրանք շատ հեռու են ժողովրդավարական իդեալներից և ավելի շատ հիշեցնում են վերադարձ դեպի ավտորիտար ռեժիմ»,- նշել է Ռոյսը:

Զեկույցում կոնգրեսականն անդրադարձել է նաև նախորդ տարի ամռանը Գեզիի հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որի ժամանակ բազմաթիվ ցուցարարներ են ձերբակալվել: Նրա գնահատմամբ' հիմնական թիրախը եղել են լրագրողները: Ցույցերի ժամանակ 153 լրագրող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք, իսկ 39 մարդ ձերբակալվել է: Ռոյսը շեշտել է, որ Էրդողանի կառավարության օրոք խոսքի ազատության նկատմամբ ռեեպրեսիաները շատացել են: Նա հղում է կատարել «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության այս տարվա զեկույցին, որտեղ նշված է, որ 2013թ. վերջին Թուրքիայում ձերբակալվել է 60 լրագրող, որից 28-ը մասնագիտական գործունեության պատճառով:

«Այսպիսով` Թուրքիան, ունի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներով լցված ամենամեծ բանտը աշխարհում»,- նկատել է կոնգրեսականը: Զեկույցում Ռոյսը հիշեցրել է, որ Էրդողանն ամենաքննադատական կերպով է անդրադարձել սոցիալական մեդիային, իսկ դեկտեմբերին տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ Twitter-ը մեծագույն վտանգ է հասարակության համար: Այդ հայտարարությունից մի քանի օր անց նա արգելափակեց Twitter-ի, իսկ ավելի ուշ նաև YouTube-ի մուտքը:

Զեկույցում Ռոյսը շեշտել է, որ կրոնական ազատությունը նույնպես վտանգված է: Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ գործում են խիստ օրենքներ, ընդհուպ այն, որ նրանք չեն կարող ինքնուրույն ընտրել իրենց հոգևոր առաջնորդին: Կոնգրեսականը նշել է, որ մի շարք քրիստոնեական եկեղեցիներ վերածվել են մզկիթի, որոնցից ամենահայտնին Ստամբուլի Սուրբ Սոֆիան է: «Շատերը վստահ են, որ այս կերպ Թուրքիան ցանկանում է իր տարածքից անհետացնել քրիստոնեական տարրը, որն ունի 2000 տարվա պատմություն», շեշտել է Ռոյսը' հույս հայտնելով, որ նոր օրինագիծը կտա դրական արդյունք կրոնական ազատությունների առումով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
Ամենադիտված