Ադելը վարձակալել է նոր առանձնատուն՝ «սեփական» ուրվականներով
Աշխարհ
Վերջերս աշխարհահռչակ երգչուհի Ադելը (Adele), որն անցած ամսվա ընթացքում երաժշտական բազմաթիվ մրցանակների արժանացավ, Սասսեքս քաղաքում իր համար նոր առանձնատուն է գնել։ Սկզբում նա շատ երջանիկ էր, սակայն վերջին օրերին նա վախենում է 10 ննջասենյակ ունեցող հսկա առանձնատանը մենակ գիշերելուց։ Պատճառն այն է, որ երգչուհուն թվում է, թե տանն ուրվականներ կան, հայտնում է mtv.co.uk կայքը։
Նրա մտերիմների պատմածով Ադելը ժամանակ առ ժամանակ տարօրինակ ձայներ է լսում, ինչից շատ է վախենում, իսկ այն հանգամանքը, որ այդ առանձնատանը նախկինում եղել է աղջիկների մենաստան, մարդկային երևակայության ծավալման համար լայն հնարավորություններ է տալիս... Ի վերջո նրան հաջողվել է համոզել իր թիկնապահին՝ բնակվել իր հետ այդ առանձնատանը՝ տարեկան 100 հազար ֆունտ ստեռլինգի դիմաց։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ