Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 15-ի դրությամբ Դեշամը հեռանում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, նրան կփոխարինի Զինեդին Զիդանը Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրքեր Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին Արթուր Պողոսյանը տապալում է գործերի քննությունը, եթե ՔՊ-ին է վերաբերվում. «Ժողովուրդ» «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել 

Շանթ Հարությունյանի հայտարարությունը

Բլոգոսֆերա

Շանթ Հարությունյանի հայտարարությունը՝ հուլիսի 16-ի դատական նիստի ժամանակ:

- Ռուս-թուրքական դաշինքն օրեցօր ուժեղացնում է իր հակահայ քաղաքականությունը Անկախ Հայաստանի դեմ, սակայն, ցավոք, Հայաստանի քաղաքական էլիտան որևէ հակահարված չի տալիս հայ ժողովրդի թշնամիներին: Հայաստանում իշխանությունը գտնվում է հայրենիքի դավաճանների ձեռքին, իսկ հասարակությունը բութ և անտարբեր հետևում է իր հայրենիքի վաճառքին: Անընդհատ Չարենցի հետևյալ խոսքերն են մեխվում գլխիս մեջ`

«Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով»։

Հայրենիքի դավաճանությունը անպատիժ իրականացնելու համար իշխանությունները այլասերում են հայ ժողովրդի արժեհամակարգը, մարդկանց գիտակցության մեջ խեղում դավաճանության մասին ունեցած պատկերացումները, ձևավորում հանդուրժողականություն հայրենիքի դավաճանների նկատմամբ, իսկ ազնիվ մարդկանց հռչակում հայրենիքի դավաճան: Նույնիսկ հայրենիքի դավաճանությունը փորձում են ներկայացնել որպես հերոսականության դրսևորում' բոլշևիկ ու դավաճան Միկոյանի արձանը կանգնեցնելով Երևանում: Սա իրագործելու համար Մոսկվայի գործակալները, նախկին չեկիստները և կոմսոմոլները նախ զավթեցին իրեն նժդեհական համարող հանրապետական կուսակցության ղեկավարությունը: Հայաստանում արժեհամակարգի ամենամեծ այլասերումը այսօր իրականացնում է հենց նժդեհական հորջորջված կուսակցությունը' Երևանում տեղադրելով ոչ թե հայրենիքի նվիրյալ Նժդեհի, այլ դավաճան Միկոյանի արձանը: Ու ավելի ցավալին այն է, որ այդ որոշումը ընդունել են տալիս մի մարդու, ում հայրը' Անդրանիկ Մարգարյանը եղել է Ազգային Միացյալ Կուսակցության լիդերներից, բանտարկվել է Հայաստանի անկախության և նժդեհականություն քարոզելու համար:

Տարո՛ն ջան, դիմում եմ քեզ: Կարծում էի, որ դու պետք է լավ իմանաս, թե ԿԳԲ-ն որքան ստոր կառույց է: ԿԳԲ-ն երբ տեսնում է, որ մեկը հանուն իր բարեկեցության ու պաշտոնի պատրաստ է դավաճանել հայրենիքին, այդքանով չի բավարարվում: Տարո՛ն ջան, ԿԳԲ-ն կես ճամփին չի կանգնում, մարդուն փչացնում է մինչև վերջ, ստիպում է դավաճանել ոչ միայն հայրենիքը, այլև հարազատ հորը: Պատահական չի, Տարո՛ն, որ քեզ ստիպել են կանգնեցնել ոչ թե բոլշևիկ Կամոյի, Բոգդան Կնունյանցի կամ Խանջյանի, Կասյանի արձաններըը, այլ հենց Միկոյանի: Չէ՞ որ, Միկոյանն է իր հայտնի ելույթներից մեկում մեծարանքով ու հպարտությամբ խոսում հակասովետական հորը մատնած ու դավաճանած որդու մասին: Խնդրում եմ քեզ, Տարո՛ն ջան, մի՛ դարձիր հարազատ հորը դավաճանած մեր օրերի որդին, ում մասին տասնամյակներ առաջ մատնացույց անելով խոսում էր Միկոյանը: Հավատա՛, պատահական չէ ընտրված Միկոյանի արձանի կառուցումը քո ձեռքով: Եթե պաշտոնիդ բերումով ստիպված ես, ապա կառուցիր ուրեմն Կամոյի արձանը, բայց ոչ Միկոյանի: Գոնե դավաճանիր միայն հայրենիքի գաղափարին:

Հիշում եմ' 1989 թիվն էր, ես ընկերներիս հետ պետք է թռուցիկներ տարածեի Լենին-Քենալ պայմանագրի դեմ: Անդրանիկ Մարգարյանը ինձ խորհուրդ էր տալիս փաստերով խոսել ու գրել: Դրա համար ինձ տվեց Ջոն Կիրակոսյանի կազմած փաստաթղթերի ժողովածուն: Խոսքը վերաբերում էր 1921թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերին: Եթե կասկածում ես իմ այս խոսքերին, ապա հարցրու Մանուկ Թոփուզյաին, թե ու՞ր է այդ գիրքը: Գիրքը հենց Մանուկ Թոփուզյանինն էր, ումից Անդրանիկ Մարգարյանը վերցրել ու տվել էր ինձ: Այդ գիրքը հիմա էլ մեր տանն է' մակագրված Մանուկ Թոփուզյանին: Ասեմ, թե ինչի հիշեցի այս դեպքը: Այդ օրերին Անդրանիկ Մարգարյանը հայ կոմունիստներին ու մասնավորապես Միկոյանին դավաճան էր համարում: Ես սա շատ լավ եմ հիշում: Ու չեմ կարծում, որ Անդրանիկ Մարգարյանը Շահեն Հարությունյանի որդուն քարոզում էր, թե Միկոյանը դավաճան է, իսկ հարազատ որդուն' քեզ Տարոն, ասում էր, թե իբր Միկոյանը դավաճան չի: Չեմ հավատա սրան:

Այս առիթով էլ հիշեցի մի այլ դեպք: Տարիներ առաջ Միքայէլ Հայրապետյանը հիշեցրեց Շիրակ Գյունաշյանի կենացներից մեկը: Շիրակը ասում էր «Սրիկա է նա, ով ուրիշի որդուն մի խրատ ունի տալու, իսկ իր հարազատ որդուն մեկ այլ խրատ»: Կենացի վերջում բոլորը կրկնում էին Շիրակի խոսքերը «Հիրուր խետ» ու խմում էին: Սա գուցե դու չհիշես Տարոն, որովհետև փոքր էիր, բայց հարցրու Վազգեն Կարախանյանին, նա կհաստատի: Հովիկ Վասիլյանի կամ մեկ այլ ընկերոջ տանը, կամ Գառնու տաճարի շրջակայքում, որևէ առիթով երբ խմում էին իրեն բոլոր երեխաների կենացը, ասում էին «Հանձինս Շանթի, խմենք մեր բոլոր երեխաների կենացը»:

Այնպես էր ստացվել, որ Ազգային Միացյալ Կուսակցության հիմնադրման ժամանակ միայն Շահեն Հարությունյանն էր ամուսնացած և երեխաներ ուներ: Այսինքն, բոլոր մեր երեխաների մեջ տարիքովը ես էի, ու հասցրել էի միանալ մեր ծնողների պայքարին և արժանանալ իրենց հետ սեղան նստելու ու երեխաների անունից պատասխան կենաց ասելու իրավունքին: Սկզբնական շրջանում, երբ ասում էին «Հանձինս Շանթի, խմենք մեր բոլոր երեխաների կենացը, ովքեր մեծանալով միանալու են մեր պայքարին ու նստելու են մեր սեղանի շուրջ, Շանթի կողքին», ես շատ էի ոգևորվում, հուզվում: Հետո, տարիների ընթացքում, նկատեցի, որ բոլոր երեխաները մեծանում են, բայց իմ կողքը նստողներ չեն լինում: Դարձյալ լսում էի «Հանձինս Շանթի ...» ու նույն կենացի խոսքերը, բայց արդեն առաջվա պես չէի հուզվում կամ ոգևորվում, կենացներին այլևս լուրջ չէի վերաբերվում: Մտքումս ասում է'«Ես երբեք նման կենաց չեմ ասի» , բայց շատ էի ուզում, երբ տղա ունենայի, իմ որդին էլ' իմ նման, իր հոր պայքարի ընկերների կողքին լինելու իրավունքը վաստակեր: Իհարկե, այսօր դատարանում ենք ու երեխաների կենացը չենք խմում, բայց ես հպարտ եմ, որ իմ որդին այստեղ հավասարի իրավունքով նստած է իր հոր ընկերների հետ: Հպարտ եմ, քանի որ իմ որդին ոչ թե հանցագործ է, այլ հայրենիքի համար պայքարող: Իսկ քեզ Տարո՛ն և մյուս երեխաներին, այդպես էլ չտեսա նշված սեղանների շուրջ, չնայած վստահ եմ, որ իշխանական սեղաններին ձեզանից ոմանք առիթ ունենում են նույն սեղանի շուրջ նստելու ու նման կենացներ խմելու: Էս ամենը հիշեցի, քանի որ դու՛, Տարո՛ն, Երևանում Միկոյանի արձանն ես կառուցում: Հուսով եմ, որ Անդրանիկ Մարգարյանի արյունը քո երակներում ջուր չի դառնա: Հուսով եմ, դրա համար էլ դիմեցի քեզ:

Վերջում նշեմ, որ հակասովետական հորը դավաճանած որդու մասին Միկոյանի ելույթը հեշտությամբ կգտնես, այն ողողված է ողջ ինտերնետում:

- Շանթ Հարությունյան, 16 Հուլիսի 2014թ.

Գրառումը՝ «Հեղափոխություն» ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 15-ի դրությամբԴեշամը հեռանում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, նրան կփոխարինի Զինեդին ԶիդանըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրքեր Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին Արթուր Պողոսյանը տապալում է գործերի քննությունը, եթե ՔՊ-ին է վերաբերվում. «Ժողովուրդ»«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»Կիտրոնի օգտակար հատկությունները, որոնց մասին շատերը չգիտենՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Կանոնավոր մարզանք․ ինչպես է այն փոխում օրգանիզմի աշխատանքըԹրամփը Նեթանյահուին կոչ է արել զորքերը դուրս բերել Սիրիայից և Լիբանանից. Axios ՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալՃապոնիան մտադիր է ուժեղացնել հակահետախուզական միջոցառումներըԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր Patriot համակարգերՌուսաստանը ԵՄ-ին մեղադրել է կիբերհարձակումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջԹրամփ․ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարինԼուլա դա Սիլվա․ Բրազիլիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողություններըՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ լարվածության սրման կապակցությամբՉեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցըԾեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառովՃապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառովԴավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով. Սուրեն Սուրենյանց Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալԿրասնոդարի օդանավակայանը վերականգնել է ինքնաթիռների ընդունումն ու բացթողումըՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանGuardian. Ուկրաինացիները բողոքում են Լեհաստանում նվաստացուցիչ վերաբերմունքիցՆերկայացվել են ընտանիքների բնակապահովման և ժողովրդագրական զարգացման նոր նախաձեռնություններըԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՆոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» ԱՀԿ. Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալներըՀարավային Կորեան ցանկանում է նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքըԻրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)Samsung-ը պահպանել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնների ապրանքանիշի դիրքըԿազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է դուրս բերել Starlink-ի ևս 29 արբանյակ
Ամենադիտված