Լեդի Գագան մոլորակի ամենահայտնի մարդն է. Twitter
Աշխարհ
Ըստ «Թվիթեր» սոցիալական ցանցի վարկանիշի՝ Լեդի Գագան (Lady Gaga) մոլորակի ամենահայտնի մարդն է։ Նրա գրառումները կարդում են ավելի քան 20 մլն մարդ։ Հետաքրքիրն այն է, որ երգչուհու երկրպագուների թիվը վերջին 10 ամիսների ընթացքում գրեթե կրկնապատկվել է։ Սոցցանցի օգտատերերն առաջին հերթին սիրում են երգչուհուն այն բանի համար, որ նա անձամբ և բավականին անկեղծորեն է կատարում իր գրառումները՝ ի տարբերություն շատ այլ աստղերի, որոնք հատուկ այդ նպատակով մասնագետներ են վարձում։
Վարկանիշային աղյուսակում էպոտաժային երգչուհուն հաջորդում է Ջասթին Բիբերը (Justin Bieber), որը վերջերս 18 տարեկան դարձավ։ Նրա գրառումներին հետևում է մոտ 18 մլն մարդ։ Երրորդը Քեթի Փերին է՝ 15 մլն թվիթերյան ընթերցողներով, չորրորդը Շակիրան է՝ 14.8 մլն–ով, իսկ հինգերորդը՝ Ռիհաննան (14.5 մլն)։
Բավականին հետաքրքիր է հատկապես այն փաստը, որ երգչուհի Բրիթնի Սփիրսի վարկանիշը (13.6 մլն ընթերցող) ավելի բարձր է, քան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայինը (12.8 մլն ընթերցող)։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ