Ֆիլմ՝ կենդանի լեգենդ Հյու Հեֆների մասին
ԱՄՆ
Warner Bros. ընկերությունը ձեռնարկել է «Playboy» ֆիլմի նկարահանումը, որը պատմում է ամերիկացի կենդանի լեգենդ Հյու Հեֆների մասին։ Կինոֆիլմի նկարահանումը վստահվել է հայտնի կինոգործիչ, «Օուշենի ընկերներ»-ի երեք ֆիլմերի պրոդյուսեր Ջերրի Ուայնթրաուբին։ Այս ֆիլմը մի քանի անգամ փորձել են կյանքի կոչել Universal և Image Entertainment կինոընկերությունները, սակայն նույնիսկ այնպիսի հայտնի դերասանների անունները, ինչպիսիք են Ռոբերտ Դաունի կրտսերը և Հյու Ջեքմանը, չեն նպաստել նախագծի իրականացմանը։
Ֆիլմը, ամենայն հավանականությամբ, ներկայացնելու է՝ թե ինչպես է բարեկիրթ և համեստ երիտասարդը վերածվում հետագայում համաշխարհային ճանաչում ձեռք բերած ամսագրի տեր, որտեղ ոչ միայն տպագրվում էին ամսագրին մեծ հռչակ բերած մերկ գեղեցկուհիների լուսանկարներ, այլև արտահայտվում էին այնպիսի կարևոր մտքեր, որոնց մյուս առաջատար ԶԼՄ–ները երբևէ չէին անդրադարձել, նշված է kinomania.ru կայքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)