Պաղեստինցի զոհերի թիվը հասնում է 230-ի
Մերձավոր Արևելք
Իսրայելական ռմբակոծության հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 227-ի, իսկ վիրավորներինը՝ 1685-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, անցնող մի քանի ժամերի ընթացքում իսրայելական ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 30 տներ հիմնահատակ ավերվել են: Գազայի հատվածի տարբեր ուղղություններով ռմբակոծության հետևանքով հուլիսի 17-ի վաղ առավոտյան 4 պաղեստինցի է զոհվել:
Հուլիսի 16-ին իսրայելական ռմբակոծության հետևանքով Գազայի ափին զոհվել են ֆուտբոլ խաղացող 4 երեխա: Համացանցում տարածվել են նրանց լուսանկարները: Պարզվել է, որ նրանք միևնույն ընտանիքի երեխաներ են:
Ավելի վաղ, Իսրայելը համաձայնել էր մի քանի ժամով դադարեցնել կրակը՝ Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Բանակի ղեկավարությունը նշել է, որ կհետևի այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին:
Իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ՝ նախօրեին Իսրայելի ուղղությամբ արձակվել է 103 հրթիռ: Մինչև այժմ տեղեկություններ կան, որ ռազմական գործողությունների հետևանքով մեկ իսրայելցի է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել են:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան