«168Ժամ». Գագիկ Ծառուկյանը հետ կբերի Հովիկ Աբրահամյանին
Հայկական Մամուլ
Իշխանական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե խորհրդարանական ընտրություններից հետո Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը կարող է վերադառնալ նախկին պաշտոնին: Ընդ որում, այդ խոսակցությունների համաձայն, այդ պաշտոնին նրան կբերի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ըստ որոշ տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանն իր մերձավորներին ասել է, թե Աժ ընտրություններից հետո պատրաստվում է նախագահ Սերժ Սարգսյանի առաջ պայման դնել՝ 2013թ. նախագահական ընտրություններին նրա թեկնածությունը պաշտպանելու համար Աժ նախագահի պաշտոնին վերադարձնել Հ.Աբրահամյանին: Հատկապես, եթե ՀՀԿ-ն հաղթի, ու Հովիկ Աբրահամյանը լինի հաղթող շտաբի պետ: Նույն աղբյուրների համաձայն, վերջինս, իր հերթին, իր ազդեցության տակ գտնվող մարդկանց ասում է, որ վերադարձնելու է իր նախկին պաշտոնը: Ի դեպ, շրջանառվում են նաև հակառակ տեսակետները, թե Հ. Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից հետո որոշ ժամանակ դեռ պետական պաշտոն չի ունենա, նա ՀՀԿ-ի նախընտրական շտաբից անմիջապես կտեղափոխվի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի շտաբի պետի պաշտոնին, ինչը մի անգամ եղել է 2008-ին: Թերթի աղբյուրների փոխանցմամբ իշխանությունները քննարկել են, որ ճիշտ չի լինի, եթե շտաբի պետ դառնալու համար Հ. Աբրահամյանը ևս մեկ անգամ նույն պաշտոնից հրաժարական տա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ