«Երկիր». Հերմինե Նաղդալյանի «դաբրո»-ն տված է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է, որ ինչպես արդեն տեղեկացրել էր, իր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում լրջորեն մտածում են Հերմինե Նաղդալյանին փոխարինող գտնելու մասին, սակայն չէր բացառել, որ այս ընթացքում նա կարողանա լիովին օգտագործել կանացի իր հնարամտությունն ու նորից ընդգրկվել ցուցակում: Երեկ թերթին հայտնի է դարձել, որ ցուցակում լինելու Նաղդալյանի «դաբրոն» արդեն տված է: Նա այս անգամ ևս կընդգրկվի ՀՀԿ-ի ցուցակում, չի բացառվում նաև, որ կլինի առաջին տասնյակի կին թեկնածուն: Չնայած նրան, որ նա պարբերաբար հայտնվում է ՀՀԿ-ին և վերևներին ոչ այնքան հաճելի պատմությունների մեջ, բայց հնարամտորեն կարողանում է «չոր» դուրս գալ և անմեղ ձևանալ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ