«Չորրորդ ինքնիշխանություն». Վլադիմիր Գասպարյանը սկսել է հետապնդել ԲՀԿ-ականներին նաև Սևանում
Հայկական Մամուլ
Սևանի տարածաշրջանն ընդգրկող տարածքից 2007 թվականին պատգամավոր էր դարձել ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը' Մոթելի Հրանտը: Ինչպես հայտնի է, նրա հետ վաղուց հին հաշիվներ ուներ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Վերջինիս և Մոթելի Հրանտի միջև տեղի ունեցած տեղական նշանակության մարտերին մամուլն այն ժամանակ բավականին մանրամասն անդրադարձել է:
Ներկայումս այդ տարածքը տրվել է ԲՀԿ-ին, և այնտեղից ԲՀԿ հովանու ներքո առաջադրվելու է Էդիկ Սահակյանը (Մոթելի Հրանտը պատգամավոր կդառնա ԲՀԿ համամասնական ցուցակով): Վերջինս բիզնեսմեն է: Խոսակցություններ կան, որ Վլադիմիր Գասպարյանը սկսել է հետապնդել այն սևանցիներին, որոնք համարձակվել են հայտարարել, որ աշխատելու են Էդիկ Սահակյանի և ԲՀԿ-ի օգտին: Թերթը նաև ավելացնում է, որ այստեղ Սահակյանի մրցակիցն է լինելու Շինանյութի Սերգեյի աղջկա ամուսինը, այսինքն' փեսան' Բոփոյան Կարենը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ