Ես որպես նորին մեծություն ընտրող եմ մասնակցելու ընտրություններին. Աշոտ Բլեյան (տեսանյութ)
Հայկական Մամուլ
ՀՀ Գերագյուն խորհրդի պատգամավոր, «Մխիթար–Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր–տնօրեն Աշոտ Բլեյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել միայն որպես ընտրող։ «Ես որպես նորին մեծություն ընտրող եմ մասնակցելու, որը, միգուցե ամենակարևոր մասնակցությունն է», – նշեց նախկին պատգամավորը Լուրեր.com–ի թղթակցի հետ զրույցում։
Իսկ այն հարցին, թե արդյոք նա հավատում է իշխանությունների՝ արդար ընտրությունների անցկացման հավաստիացումներին, վերջինս պատասխանեց. «Ես առհասարակ աշխատում եմ քիչ լսել՝ ինչ են ասում. ես գիտեմ՝ ինչ պետք է անեմ ես՝ որպես քաղաքացի, որպես ընտրող, որն ունի ընտրելու իրավունք. ես պիտի լինեմ օրինավոր քաղաքացի, պիտի հարգեմ իմ իրավունքները, այսինքն՝ ոչ մի ձևով ընտրակեղծիքների չպիտի մասնակցեմ՝ թաքցրած, թե ոչ թաքցրած», – նշեց նա։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ