Թուրքիայում շարունակվում են ստորգետնյա ցնցումները
Թուրքիա
Թուրքիայում շարունակվում են վերջին շրջանում ակտիվացած ստորգետնյա ցնցումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, անցած գիշերվա ընթացքում Թուրքիայի Իզմիրի նահանգի Ուրլայի շրջանում իրար հաջորդող 2,4, 2,3 և 2,6 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Իզմիրի կենտրոնում:
Այսօր առավոտյան Վանում ևս 4,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Երեկ առավոտյան ժամերին Իզմիրի Ուրլայի շրջանում 4,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Վերջին շաբաթներին սեյսմիկ ակտվիությունը Էգեյան ծովի շրջանում աճել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)