Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Հայաստան
Այսօր՝ ժամը 09.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում փակ է Սելիմի լեռնանցքը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Սյունիքի մարզում' Քաջարան-Մեղրի, Տավուշի մարզում' Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում' Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքում զետեղված հաղորդագրության՝ փակ են նաև Սևան-Լճաշեն, Արագածոտնի մարզում' Սադունց, Ավշեն, Սիփան, Վարդաբլուր, Բերքառատ, Գեղադիր, Ճահճակի, Ծիլքար, Մելիքգյուղ, Միլաք, Շենկան, Գեղարոտ, Լեռնապար, Ռյա Թազա գյուղերի ավտոճանապարհները:
Միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Սյունիքի մարզի Կապան-Գորիս-Սիսիան ավտոճանապարհները:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի