ԱՄՆ–ն անհանգստացած է ՌԴ ընտրությունների խախտումներով
ԱՄՆ
ԱՄՆ Պեքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ–ն իր անհանգստությունն է հայտնում ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցի կապակցությամբ, որը վերաբերում է Ռուսաստանի նախագահական ընտրություններում արձանագրված խախտումներին, հաղորդում է BBC Russian–ը։
Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկու հետ մամլո ասուլիսի ժամանակ Քլինթոնը նշել է, որ արձանագրված խախտումները պետք է հետաքննվեն։
Պետքարտուղարը նաև մտահոգություն է հայտնել ցուցարարների ձերբակալությունների և Ռուսաստանում հետընտրական բողոքի ցույցերի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Վլադիմիր Պուտինի հետ, որը հաղթող է հայտարարվել նախագահական ընտրություններում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)