«Հրապարակ». Առաքել Մովսիսյանը «դաբրո» չի ստացել
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀԿ գրասենյակում «Հրապարակ»-ի լրագրողը ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, ով հայտնի է նրանով, որ Ազգային ժողովի մեկ այլ պատգամավորի «հայվան» անվանեց, հարցրել է՝ այս անգամ է՞լ է ընդգրկվելու ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՞ մեծամասնական ընտրակարգով է առաջադրվելու:
«Չփորձեք համոզել, ես Ձեր հարցերին չեմ պատասխանելու, շուտով ամեն ինչ պարզ կդառնա»,- պատասխանել է Մովսիսյանը: Ի դեպ, որոշ տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել է վերջինիս չմտցնել ցուցակ: Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու է եկել կուսակցության գրասենյակ, Մովսիսյանը պատասխանել է, թե կարոտել է ընկերներին և եկել է նրանց տեսնելու:
«Ի՞նչ կա դրա մեջ, ես երբ էլ քաղաք եմ գալիս, գալիս եմ գրասենյակ»,- ասել է Մովսիպանև ու արագ հեռացել: Թերթի տեղեկություններով, նա ցանկացել է մեծամասնականով առաջադրվել, սակայն «ազատ» տարածք չի գտնվել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ