Հուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Նոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ) «Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» Իրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ) Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան Դատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ) Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա Զոհրաբյան ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից 

«Բոյինգ ինքնաթիռների համար տարին այդքան էլ հաջող չէ»

Բլոգոսֆերա

Արմեն Մխեյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է.

«2014թ-ի մարտի 8-ին Մալազիայից Պեկին ուղեվորվող «Մալազիա Այրլայնս» ավիաընկերության իքնաթիռն անհետ կորավ ռադարների էկրաններից ընդամենը մեկ ժամ օդում գտնվելուց հետո: Տարօրինակն այն է, որ «Բոյինգ 777» ինքաթիռի որևէ հետք մինչև օրս չի հայտնաբերվել, թեպետ որոնողափրկարարական աշխատանքներին լծվել էին տասնյակից ավելի պետությունների հատուկ ստորաբաժանումներ, սակայն ապարդյուն. ինքաթիռն ասես անէացել էր օդում: «Բոյինգ 777»- ի անհետացման հնարավոր վարկածները մինչ օրս էլ դեռ քննարկվում են և դեռ շատ կքննարկվեին, եթե հուլիսի 17-ին մեկ այլ «Բոյինգ 777» չենթարկվեր աղետի, այս անգամ արդեն մեկ այլ աշխարհամասում` Եվրոպայում: Կարծես թե այս տարի ամերիկյան Բոյինգ ինքաթիռների համար այդքան էլ հաջող տարի չէ, սակայն վիճակն ավելի վատ է «Մալազիա Այրլայնս» ավիաընկերության համար, քանի որ ինքաթիռը կրկին պատկանում էր այս ընկերությանը: Առաջին հայացքից այս երկու դժբախտ պատահարները որևէ կերպ չեն կարող կապված լինել, բացի նրանից, որ երկուսն էլ նույն մակնիշի ինքաթիռներ են և պատկանում նույն ընկերությանը: Ավելին` մեկն անհետ կորել է, մյուսն էլ ենթարկվել հրթիռային հարվածի: Առաջին ինքաթիռի անհետացման բազում վարկածներից մեկին անդրադարձել էի` http://armmkheyan.blogspot.com/2014/03/777.html, որն անհետանալով իր հետ նաև անհետացրել էր 239 մարդու: Երկրորդ ինքաթիռի կործանման պատճառը թերևս հայտնի է, սակայն իրավիճակը շատ ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել: Ինքաթիռը կործանվել է Ուկրաինայի կենտրոնական իշխանություններից անջատված ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության տարածքում է, մի տարածաշրջանում, որի համար Կիևի ու Դոնեցկի զինված ուժերը փաստացի պատերազմում են: Փորձելով հնարավորինս անկողմնակալ գտնվել` վերլուծենք ինքաթիռի կործանման հետ կապված մի շարք տարօրինակ փաստեր:

Եվրոպան ու ԱՄՆ-ը շտապում են մեղադրել Դոնեցկի անջատողականներին, ապա Ռուսաստանին: Պաշտոնական Կիևը մեղքը բարդում է անջատողականների վրա, իսկ Ռուսաստանն էլ Ուկրաինայի վրա: Համացանցը ողողվում է այս ու այն կողմից հնչող մեղադրանքներով ու դրանց հիմնավորումներով: Իսկական տեղեկատվական պատերազմ, որը կարող է վերածվել արդեն զինված ու կործանարար պատերազմի:

Այս դեպքում ցանկացած ինֆորմացիա կարելի է իրականությունից բավական հեռու համարել, սակայն ամեն դեպքում ճշմարտության նշույլներ կարելի է գտնել, եթե փորձենք պատասխանել մի քանի հարցի, հիմնվելով նախնական տեղեկությունների վրա, որոնք ավելի հավաստի կարող են լինել, քան ավելի ուշ տրամադրվածները:
Ինչո՞ւ կործանել ինքնաթիռ, այն էլ օտարերկյա: Անջատողականները կարող էին այս ինքաթիռը ևս Կիևի ինքաթիռ համարել և ոչնչացնել: Սպառիչ պատասխան: Սակայն ինչպե՞ս ավելի քան 10,5 կմ բարձրության վրա թռչող ինքաթիռին կարող են հարվածել: Պատասխանը չի ուշանում: Զենքը անջատողականներին տրամադրել են ռուսները:Կարծես թե ամեն ինչ շատ սպառիչ է ու հասկանալի, բայց ցանկացած սպառիչ ճշմարտություն ունի իր մութ կողմերը:

Քաղաքանությունը մի կողմ դնելով խոսենք մի քանի տարօրինակ փաստերի մասին:
Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորված Բոյինգը հստակ կարելի է տեսնել թե ինչպես փոխել ուղղությունը դեպի Դոնեցկի մարզ: Ինչո՞ւ Կիևում տեղյալ չեն պահել օդանավին, որ այդ օդային տարածքը վտանգավոր է, հատկապես, երբ արդեն մի քանի օր է ինքաթիռներ էին կործանվում այդ հատվածում:

Կան տվյալներ այն մասին,որ ինքաթիռին ուղեկցել են երկու կործանիչներ, սակայն դրանց մասին պաշտոնական Կիևը չի խոսում, այնուհետև հերքում է: Հայտնի է, որ այն զենիթահրթիռային համակարգերը, որոնց միջոցով իբրև թե ինքաթիռին հասցվել է վնաս, ունեն որոշ տակտիկական հատկանիշներ: Հրթիռը ոչ թե հարվածում է թիրախին, այլ պայթում թիրախին շատ մոտ տարածքում, այդպիսով շարքից հանում այն: Այդ դեպքում օդաչուները կարող էին ուղարկել ազդանշանան, մինչ ինքաթիռը կհայտնվեր գետնին: Հիշեցնեմ, որ ինքաթիռը ավելի քան 10600մ բարձրության վրա էր գտնվում և մինչ կհարվածեր գետնին, առնվազն 1,5-2 րոպե ժամանակ կար (եթե հաշվի առնենք ինքաթիռի մաքսիմալ արագությունը 900կմ/ժ և միևնույն ժամանակ անկման ուղեգիծը): Չէ՞ որ, եթե ինքաթիռին հասցվել է կենսական նշանակության վնաս, ապա շարժիչները չէին կարող զարգացնել մաքսիմալ արագություն վնասված լինելու կամ չգործելու պատճառով: Ինչևէ, SOS ազդանշան չի տրվել:

Արդեն ավիաաղետից հետո, մի խումբ լրագրողներ կատարելով նկարահանումներ ցուցադրում են ինքաթիռի ուղևորների անձնագրերը, որոնք հայտնաբերվել են տարածքում: Տարօրինակ է, բայց պայթյունից ու հրդեհից հետո անձնագրերի վրա անգամ մրի հետք չի երևում, ոչ մի վնասվածք, նույնսկ պոլիէթիլենային կազմերի վրա խազի հետք չի երևում: Անձնագրերն այնքան նոր են թվում, որ ասես հենց նոր են տպվել:

Տարօրինակ է, որ զոհվածների հարազատների մասին բավական սուղ տեղեկատվություն է տրամադրվում, այնինչ ամիսներ առաջ անհետ կորած ինքնաթիռի ուղևորների հարազատների մասին այնքան էին ԶԼՄ-ները պատմում, որ ասելու չի: Նույնիսկ նրանց տներում խուզարկության մասին էին հայտնում:

Մյուսն ամեն դեպքում ուրախալի, բայց տարօրինակ դեպքը: Հոլանդացի ընտանիքին թույլ չեն տալիս թռչել չարաբաստիկ այդ ինքաթիռով` պատճառաբանելով, թե ինքաթիռում տեղ չկա, սակայն իրականում «Բոյինգ 777»-ը նախատեսված է 550 ուղևորների համար, իսկ կործանված ինքնաթիռի ուղևորների թիվը 283 է եղել: Ինչպե՞ս կարող էր տեղ չլինել: Այս հրապարակումը եղել է կործանումից մի քանի ժամ անց, որից հետո այլևս ոչ մի տեղեկություն հրաշքով ինքաթիռում չհայտնված ընտանիքի մասին չտրվեց:

Դեպքի վայրից առաջին իսկ հրապարակված կադրերում, ականատեսները դիակների մասին տարօրինակ բնորոշումներ են տալիս, հատկապես այն, որ մահացած անձինք կարծես թե վաղուց արդեն մահացած են եղել: Գուցե իսկապեպես ուղևորների մի մասն արդեն իսկ անհետ կորած ինքնաթիռի ուղևորներն են եղել:

Նման մի շարք տարօրինակ փաստերի մասին կարելի է երկար խոսել, սակայն մեկ կարևոր նկատառում ևս: Երկու ինքաթիռների հատուկ համարները բավական նման են` ընդամենը մեկ տառի մասնիկի տարբերություն` О և D: Անհետ կորած ինքաթիռինը` 9M-MRO, իսկ կործանվածինը` 9M-MRD:

Գուցե շատերին այս ամենը ոչինչ չասի, սակայն կարելի է վստահ պնդել, որ մեր օրերում կան հատուկ ծառայություններ, որոնց համար բավական հեշտ է մանիպուլյացիաների միջոցով ամեն ինչ իրար խառնել: Այսօր շատերը վստահորեն պնդում են` նույնիսկ 2011թվականի սեպտեմբերի 11-ի աղետը մի մեծ խաղ էր, որ ցուցադրվեց մարդկությանը, իսկ դրա հետևանքները եղան ոմանց համար ճակատագրական, իսկ մի քանիսի համար խիստ օգտակար: Տեխնոլոգիական այս դարաշրջանում, երբ ինֆորմացիան իր ոտքով կարող է գալ ու մտնել յուրաքանյուրիս բնակարան, դարձել է հզոր զենք կեղծիքը ճշմարտություն ներկայացնելու և մարդկանց կառավարելու համար, պարզապես այս մեծ ախարհաքաղաքական գործընթացներին զոհ են գնում անմեղ մարդիկ...

Ամեն դեպքում մի կողմ դնելով ամենը, հուսանք սև արկղերը այս դեպքում գոնե կհայտնաբերվեն, թեպետ արդեն իսկ խոսվում է այն մասին, որ սև արկղերը կարող են չհայտնաբերվել կողմերի` սև արկղերի ոչնչացմամբ հետաքրքություն ունենալու պատճառով....»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիտրոնի օգտակար հատկությունները, որոնց մասին շատերը չգիտենՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Կանոնավոր մարզանք․ ինչպես է այն փոխում օրգանիզմի աշխատանքըԹրամփը Նեթանյահուին կոչ է արել զորքերը դուրս բերել Սիրիայից և Լիբանանից. Axios ՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալՃապոնիան մտադիր է ուժեղացնել հակահետախուզական միջոցառումներըԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր Patriot համակարգերՌուսաստանը ԵՄ-ին մեղադրել է կիբերհարձակումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջԹրամփ․ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարինԼուլա դա Սիլվա․ Բրազիլիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողություններըՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ լարվածության սրման կապակցությամբՉեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցըԾեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառովՃապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառովԴավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով. Սուրեն Սուրենյանց Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալԿրասնոդարի օդանավակայանը վերականգնել է ինքնաթիռների ընդունումն ու բացթողումըՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանGuardian. Ուկրաինացիները բողոքում են Լեհաստանում նվաստացուցիչ վերաբերմունքիցՆերկայացվել են ընտանիքների բնակապահովման և ժողովրդագրական զարգացման նոր նախաձեռնություններըԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՆոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» ԱՀԿ. Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալներըՀարավային Կորեան ցանկանում է նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքըԻրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)Samsung-ը պահպանել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնների ապրանքանիշի դիրքըԿազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է դուրս բերել Starlink-ի ևս 29 արբանյակՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել ՄարմարաշենումԴատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ)Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա ԶոհրաբյանԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքիցԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ իրանական նավերի. Դոնալդ ԹրամփԹրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասինՎրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾՊատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է միջազգային հեղինակավոր գիտաժողովումՎրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ
Ամենադիտված