«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանը վտանգ է տեսնում բացառապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով, երբ նախնական որոշում է կայացվել, թե քանի մեծամասնական տեղ է տրվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Սերժ Սարգսյանն այդ քննարկումների ժամանակ նշել է, թե Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությանը արտոնություն է տրվելու: Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե քանի որ «Օրինաց երկիրը» թույլ և փոքր կուսակցություն է, ուստի նրան հնարավորություն է տրվելու մեծամասնական ընտրակարգով առաջդրումներ անել այն բոլոր տեղերից, որտեղից ՕԵԿ-ը ցանկություն կունենա: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը կոալիցիոն գործընկերների շարքերում իրեն մրցակից է համարում, ըստ այդմ՝ վտանգ է տեսնում բացառապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Իսկ ՕԵԿ-ը նրա համար եղած-չեղած մի հաշիվ է:
Ի դեպ՝ ավելացնենք նաև, որ, մեր տեղեկություններով, նախագահական փակ հարցումներ են անցկացվել, որից պարզ է դարձել, որ ՕԵԿ-ն անգամ չի կարող հաղթահարել մեկ տոկոսի շեմը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ