Աշխարհի ամենահարուստ մարդն՝ ըստ Forbes-ի
Աշխարհ
Մեքսիկացի մեծահարուստ Կառլոս Սլիմը կրկին գլխավորում է ամերիկյան Forbes ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը։ Ըստ հրապարակման` Մեքսիկայի միլիարդատերի անձնական կապիտալը, որը նա վաստակել է հեռահաղորդակցության և շինարարության ոլորտներում մեծ ներդրումների հաշվին, կազմում է 69 միլիարդ դոլար։
Երկրորդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կապիտալը կազմում է 61 միլիարդ դոլարի։ Ցանկում երրորդ տեղը 44 միլիարդ դոլար կապիտալով զբաղեցնում է ամերիկացի մեծահարուստ Ուորեն Բաֆետը։
Քսանյակում միանգամից հայտնվել են Վալտոնսների ընտանիքից չորս անդամ, որոնք համարվում են ամերիկյան Wal-Mart սուպերմարկետների համասեփականատերերը. նրանց կապիտալը Forbes-ը գնահատել է 95.4 միլրարդ դոլար։
Համաշխարհային պողպատի արդյունաբերության գիգանտ ArcelorMittal ընկերության ղեկավար Լակշմի Միտալի կարողությունները վերջին մեկ տարում զգալիորեն նվազել են, ինչն էլ նրան առաջին տասնյակից հետ է մղել. նա 20.1 միլիարդ դոլար կապիտալով հայտնվել է 21–րդ տեղում։ Նրան հաջորդում է խոշոր ներդրող Ջորջ Սորոսը, որի կապիտալը Forbes–ը գնահատել է 20 միլիարդ դոլար։
Google ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրին և Լարի Փեյջը հայտնվել են 24–րդ տեղում. նրանց կապիտալը գնահահտվել է 18.7 միլիարդ դոլար, իսկ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 17.5 միլիարդ դոլարով հայտնվել է 35-րդ տեղում։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց հարյուրակում հայտնվել են նաև 13 ռուս մեծահարուստներ։ «Металлоинвест» ընկերության համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը 18.1 միլիարդ դոլար կապիտալով հայտնվել է 28–րդ տեղում։ Ռոման Աբարամովիչը 12.1 միլարդ դոլարով զբաղեցնում է 68–րդ տեղը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ