«168 ժամ». ՀԱԿ-ից դուրս եկած 4 կազմակերպությունները ցուցակի առաջին 30 տեղերում չե՞ն եղել
Հայկական Մամուլ
Որոշ տեղեկությունների համաձայն' «Հայ կամավորականների համախմբում», «Ազգային վերածնունդ», «Հայրենիք և պատիվ» ու «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչներ Սամվել Հարությունյանը, Սոս Գիմիշյանը, Վաղարշակ Հարությունյանը և Գառնիկ Մարգարյանը Կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին 30 տեղերում չեն եղել, այդ պատճառով էլ հայտարարել են, որ չեն մասնակցում ընտրություններին: Հիշեցնենք, որ վերը նշված գործիչներից միայն Ս. Հարությունյանն է հայտարարություն արել և նշել, թե տարաձայնությունները կապված են Կոնգրեսի համամասնական ցուցակի, ինչպես նաև' «ռազմավարական ու մարտավարական հարցերի հետ»: ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում նախնական ենթադրություն է անվանել այդ տեղեկությունները:
«Ես չեմ կարող ասել, որովհետև դեռ ցուցակ չեմ տեսել, որ ասեմ, թե ով ուր է եղել: Քննարկվել են միայն ցուցակը կազմելու սկզբունքները, ուրիշ ոչինչ»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ