«Լևոն Տեր-Պետրոսյանի ահազանգը ընդամենը ապարդյուն փորձ է հետաձգելու Սերժ Սարգսյանի հրաժարականը»
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լևոն Տեր-Պետրոսյանի խորհուրդը Սերժ Սարգսյանին՝ Փարիզում Ալիևի հետ հանդիպումից խուսափելու համար Ֆրանսուա Օլանդին առաջադրել պայման, որ հանդիպմանը պետք է մասնակցի նաև Բակո Սահակյանը, 2014 թվականին հնարավոր չէ իրականացնել։
Դրա համար Սերժ Սարգսյանը պետք է պաշտոնապես հրաժարվի բանակցություններում Լեռնային Ղարաբաղը ներկայացնելու իր լիազորությունից։
Միայն այդ դեպքում Բակո Սահակյանի անմիջական մասնակցությունը հետագա հանդիպումներում կարող է լինել հիմնավորված։
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի պարագայում նման քայլը կլինի քաղաքական ինքնասպանություն։
Լևոն Տեր-Պետրոսյանի ահազանգը ընդամենը ապարդյուն փորձ է հետաձգել Սերժ Սարգսյանի հրաժարականը»։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան