Հրապարակվել է Ուիթնի Հյուսթոնի կտակը
ԱՄՆ
Ընթացիկ տարվա փետրվարին մահացած Ուիթնի Հյուսթոնն իր ողջ ունեցվածքը կտակել է դստերը՝ Բոբբի Կրիստինային, հաղորդում է Radaronline-ը։
Կրիստինան, մասնավորապես, կդառնա մորը պատկանող ավտոմեքենաների, անշարժ գույքի, զարդերի, շորերի սեփականատերը։ Իսկ ֆինանսական միջոցները նա կկարողանա օգտագործել միայն չափահաս դառնալուց հետո։
Հատկանշական է, որ կտակը Հյուսթոնը կազմել է 1993-ի փետրվարի 3-ին՝ Կրիստինայի ծնունդից մեկ ամիս առաջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)