««Երևան ջուրը» ստիպում է կեղծիքներ անել»
Բլոգոսֆերա
Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևան ջուրը ստիպում է կեղծիքներ անել
Եթե մի օր որոշեք ջրաչափը փոխել, չանեք այդ ընկերության կողմից սահմանած կարգով: Իմ պես կրակը կընկնեք:
Միամիտս զանգահարեց 185 համարով, տեղեկացրեց, որ ջրագծի աշխատանք է սկսում և պիտի փոխի ջրաչափը ու ... ընկավ ծուղակը: Եկան կնիքը հանեցին, թղթեր լրացրեցին ու ասացին, որ 15 օրվա ընթացքում հին ջրաչափը պիտի տանեմ ջհանդամի ծայր' Աէրացիայի փորձագիտական լաբորատորիա: (!!!!)
Պարզեցի, որ տեսուչը չի կարող «օգնել», եթե արդեն 1 85 տեղյակ եմ պահել:
Հարց. ինչի՞ համար են տեսուչները: Ջրաչափի թիվը հեռախոսով ենք նրանց հայտնում, նման հարցերով էլ չեն օգնում:
Ի դեպ, ուշ իմացա, որ Ջրմուղի աէրացիոն դժոխքով չանցնելու համար մարդիկ պարզապես ջարդում են ջրաչափը»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան