Սիրիայի տարբեր շրջաններում 149 զինյալ հանձնվել է իշխանություններին
Մերձավոր Արևելք
Սիրիայի տարբեր շրջաններում, մասնավորապես Դամասկոսի մերձակա գյուղերում, Դարաայում, Իդլիբում, Համայում, Դեր Զորում, Կունեյտրայում, Հասաքեում և Ռակկայում 149 զինյալ վայր է դրել իր զենքերը և հանձնվել իշխանություններին: Նրանցից 105-ը Հասաքեի մարզից են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Հասաքեի տարբեր շրջաններում հանձնված զինյալների կենսակերպը կարգավորելու ուղղությամբ: Զինյալներն իրենց հերթին խոստացել են մասնակցել Սիրիայի վերակառուցմանը՝ կոչ անելով մյուս զինյալներին հետևել իրենց օրինակին և հանձնվել: Իշխանություններին հանձնված զինյալներից 97-ը Հոմս քաղաքից և մերձակա գյուղերից են: Նրանք նույնպես պարտավորվել են չձեռնարկել քայլեր, որոնք կսպառնան հայրենիքի անվտանգությանը և խաղաղությանը:
Ավելի վաղ' հուլիսի 6-ին ևս 51 զինյալներ Իդլիբում և Հասաքեում հանձնվել էին իշխանություններին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան