Թուրքիայում բենզատարի պայթյունի հետևանքով 80 մարդ է տուժել
Թուրքիա
Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի նահանգի Լիջե քաղաքին կից Թուզլա գյուղի մոտ գիշերը Բինգյոլից Դիարբեքիր մեկնող բենզատարի վթարի ենթարկվելու պատճառով առաջացած պայթյունից տուժել է 80 մարդ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk հեռուստաալիքը:
Նշվում է, որ վարորդը կորցրել է կառավարումը, բենզատարը շրջվել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի մասը: Հետևից եկող ավտոբուսի ուղևորները շտապել են օգնություն ցուցաբերել վարորդին, այդ պահին հզոր պայթյուն է տեղի ունեցել, կրակն անցել է անգամ քիչ հեռու կանգնած ավտոբուսներ և ավտոմեքենաներ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)