Մեկնարկել է «Ձեզ համար, կանա'յք» անվճար բուժօգնության մեկամսյակը
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կանցկացվի արդեն ավանդական դարձած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակ, որը, ի տարբերություն նախորդ տարիների, կիրականացվի ոչ միայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, այլ նաև մայրաքաղաքի բազմապրոֆիլ մի շարք այլ բուժհաստատություններում: Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Առողջական խնդիրներ ունեցող կանայք նախ պետք է դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկաներ, որտեղ հետազոտություններ անցնելուց հետո, անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն համապատասխան բուժհաստատություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը