«Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը մինչև օգոստոսի 25-ը պետք է ներկայացնեն իրենց հրաժարականները»
Բլոգոսֆերա
Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արտաքին և ներքին մարտահրավերները հարկադրում են հայկական քաղաքական համակարգի ամբողջական վերբեռնմանը։ Միաժամանակ երկրի անվտանգությունը պահպանելու հրամայականը անհրաժեշտություն է թելադրում` այդ գործընթացը իրականացնել լայն քաղաքական և հանրային կոնսենսուսի հիման վրա։ Այդ չափանիշին համապատասխանող համակարգափոխությունը կարող է ունենալ հետևյալ ձևաչափը․
Սերժ Սարգսյանը և խորհրդարանական բոլոր կուսակցությունները ստորագրում են քաղաքական պայմանագիր հետևյալի մասին․
1. Մինչև օգոստոսի 25-ը Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Սերժ Սարգսյանը ներկայացնում են իրենց հրաժարականները։
2. Մինչև օգոստոսի 25-ը Սերժ Սարգսյանը ստորագրում է Անցումային Ազգային Խորհուրդ (ԱԱԽ) ձևավորելու մասին հրամանագիր, որով դրան է լիազորում իրականացնել երկրում բարձրագույն իշխանությունը անցումային շրջանում՝ իր հրաժարականի ընդունումից մինչև նոր ընտրված նախագահի պաշտոնն ստանձելու օրը։ ԱԱԽ նախագահ նշանակում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ ԱԱԽ մյուս անդամներին նշանակում է ԱԱԽ նախագահը՝ քաղաքական և քաղաքացիական ուժերի հետ խորհրդակցություններից հետո։
3. Մինչև օգոստոսի 25-ը Սերժ Սարգսյանը ստորագրում է Ազգային ժողովը ցրելու մասին հրամանագիրը, որը ուժի մեջ է մտնում արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության օրվանից հետո 21-րդ օրը։
4. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվում են արտահերթ նախագահական ընտրություններից հետո 61-րդ օրը։
5. Ազգային ժողովը մինչևւ օգոստոսի 25-ը ընդունում է ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծ, որի համաձայն կասեցվում են կենտրոնական և տարածքային հանձնաժողովների անդամների լիազորությունները և ԱԱԽ-ին տրվում է լիազորություն նշանակել այդ հանձնաժողովների նոր անդամներին։
6. Ազգային Ժողովը մինչև օգոստոսի 25-ը ընդունում է օրինագիծ, որի համաձայն կասեցվում են Հանրային հեռուստատեսության և ռադիոյի Հանրային Խորհրդի անդամների լիազորությունները և ԱԱԽ-ին տրվում է լիազորություն նշանակել այդ խորհրդի նոր անդամներին։
7. Արտահերթ ընտրություններում մասնակցող բոլոր քաղաքական ուժերը հրապարակային համաձայնություն են տալիս ազնիվ, առանց ընտրակաշառքի և հարկադրանքի միջոցների կիրառման ընտրություններում իրենց մասնակցության վերաբերյալ»։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան