Հուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Նոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ) «Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» Իրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ) Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան Դատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ) Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա Զոհրաբյան ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից 

«Նախորդ կառավարությունը սա չհասկացավ. իսկ նո՞րը». Հրանտ Բագրատյանի անդրադարձը նոր կառավարության գործունեությանը

Բլոգոսֆերա

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2 օր առաջ ԱՎԾ-ն հրապարակեց 2014-ի առաջին կիսամյակի ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ ՏԱՑ-ը 2014-ի առաջին կիսամյակին 2013-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել է 3.4%։ Սա ցածր ցուցանիշ է։ Նախորդ կառավարության համապատասխան ցուցանիշը (ավելի ճիշտ ՀՆԱ-ն) 2014-ի առաջին եռամսյակի համար կազմել է 3.1%։ Այսպիսով, կոպիտ ասած, “առաջընթացը” սոսկ 0.3% է, իսկ ՏԱՑ-ը ՏԱՑ-ի հետ համեմատելիս՝ բացակայում է։ Բայց մ՞իթե կարելի է համեմատվել նախորդ կառավարության հետ և ասել մի փոքր բարելավվել է վիճակը։ Նախորդը պարզապես թյուրիմացություն էր և 6 տարի թոզ էր փչում աչքներիս։ Առավել ևս, որ տնտեսության հիմնական ճյուղերում (արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարություն) աճ համարյա թե չկա։ Արտահանումն աճել է 0.8, իսկ ներմուծուները 1.1%-ով։ Այստեղ էլ խնդիր կա. քանի անգամ խնդրել ենք ԱՎԾ-ին այս թվերը տալ նաև համադրելի գներով (չ՞է որ արտահանման ու ներմուծման դոլարային գները փոփոխվում են)։ Փոքրիկ դրական տեղաշարժ նկատվում է միայն ծառայությունների ոլորտում։


Իհարկե, ինչպես ասել եմ ավելի վաղ, նոր կառավարության գործունեության առաջին, հստակ գնահատականները կարելի է տալ հոկտեմբերի վերջին, երբ նա գոնե մի կես տարի աշխատած կլինի և պարզ կլինի նաև, թե ԱԺ ներկայացվա՞ծ են այն օրենսդրական փոփոխությունները, որոնք խոստացվել են կառավարության ծրագիրը հրապարակելիս։ Սակայն այսօր կարող եմ ասել. ավելին էինք սպասում։ 3 ամսում կառավարությունը 1-2 բարեփոխիչ քայլ է արել։

Օրինակ, սկսել են վերադարձնել զբոսաշրջիկների ԱԱՀ-ն։ Բայց սա պահանջվողի 1 տոկոսն էլ չէ։ Ին՞չ մի դժվար է աճացնել այս երկրի տնտեսությունը։ Ահա ձեզ մի քանի հասարակ քայլ, որոնցից մի քանիսն, ի դեպ, կային նաև կառավարության ծրագրում։ Առաջին, հավասար հարկային դաշտ բոլորի համար։ Երբ ասում ենք, որ փոքր ու խոշոր բիզնեսները հավասար են հարկվում, ապա պիտի հասկանանք, որ խոշորի մոտ մասշտաբի էֆեկտ կա և այն պետք է չեզոքացվի։ Միայն դրանից հետո դաշտերը կհավասարվեն։ Չի կարելի ընդունելի համարել հարկային համակարգի էպիզոդիկ կամ ֆրագմենտար փոփոխությունները։ Այն պետք է փոխվի ամբողջովին ու միանգամից։ Միկրոբիզնեսին այս կամ այն հարկահեսակով տեղային արտոնություն տալով մենք ոչ թե խնդիր ենք լուծում, այլ խորացնում ենք այն։ Եթե բիզնես չկա, ինչքան ուզում ես արտոնություն տուր։ Իսկ բիզնես չկա, որովհետև հարկային դաշտը (ընդհանուրը) հավասարապես բաշխված չէ։

Երկրորդ, ներդրումների ժողովրդականացում և պետական աջակցություն։ Հերիք է, որ այս երկրի զարգացման հենասյունը միայն խոշոր գործարարներն (դրսի և ներսի) ու բարերարները լինեն ։ Երկիրը ժողովուրդը պետք է կառուցի։ Պետք է ապակենտրոնացնել ներդրումները։ Պետք ներդրումային հիմնադրամների և ներդրումային բանկերի միջոցով երկրի զարգացմանը ներգրավել հարյուր հազարավոր, միլիոնավոր հայերի միջոցները։ Պետությունը պետք է օգնի ձևավորելու կլաստերներ և երաշխավորի որոշ ռազմավարական ներդրումների նվազագույն եկամտաբերություն։

Երրորդ, բոլոր գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունները, բանկերը, հեռախոսային օպերատորները, Գազպրոմ Հայաստանը, ՀԷՑ-ը, Քաջարանը, Թեղուտը, Ագարակը, Ղափանը, Սիթին ու ՍԱՍ-ը և այլն պետք է լինեն ԲԲԸ կարգավիճակով և սակարկվեն ֆոնդային շուկայում։

Չորրորդ, , ֆինանսական համակարգը պետք է ապապետականացվի, ԿԲ պետք է դադարի անընդհատ փրկել այս կամ այն բանկին, եկամուտներ ապահովի բյուջեի համար։

Հինգերորդ, համայնքները, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան ամրագրված բավարար միջոցներ, չպետք է փող մուրան Երևանից։ Այս ցուցակը կարելի հարյուրապատկել։ Ի՞նչը կամ ո՞վ է խանգարում այդ ամենն անելուն։ 90-ականների սկզբներին իրականացված ռեֆորմների շնորհիվ մի շարք տարիներ երկնիշ աճ ունեցանք։ Բայց վերականգնողական աճի ռեզերվները սպառվեցին 2007թթ։ Հիմա այլ մոտեցում է պետք։ Նախորդ կառավարությունը սա չհասկացավ։ Իսկ նո՞րը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիտրոնի օգտակար հատկությունները, որոնց մասին շատերը չգիտենՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Կանոնավոր մարզանք․ ինչպես է այն փոխում օրգանիզմի աշխատանքըԹրամփը Նեթանյահուին կոչ է արել զորքերը դուրս բերել Սիրիայից և Լիբանանից. Axios ՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալՃապոնիան մտադիր է ուժեղացնել հակահետախուզական միջոցառումներըԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր Patriot համակարգերՌուսաստանը ԵՄ-ին մեղադրել է կիբերհարձակումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջԹրամփ․ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարինԼուլա դա Սիլվա․ Բրազիլիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողություններըՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ լարվածության սրման կապակցությամբՉեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցըԾեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառովՃապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառովԴավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով. Սուրեն Սուրենյանց Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալԿրասնոդարի օդանավակայանը վերականգնել է ինքնաթիռների ընդունումն ու բացթողումըՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանGuardian. Ուկրաինացիները բողոքում են Լեհաստանում նվաստացուցիչ վերաբերմունքիցՆերկայացվել են ընտանիքների բնակապահովման և ժողովրդագրական զարգացման նոր նախաձեռնություններըԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՆոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» ԱՀԿ. Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալներըՀարավային Կորեան ցանկանում է նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքըԻրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)Samsung-ը պահպանել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնների ապրանքանիշի դիրքըԿազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է դուրս բերել Starlink-ի ևս 29 արբանյակՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել ՄարմարաշենումԴատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ)Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա ԶոհրաբյանԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքիցԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ իրանական նավերի. Դոնալդ ԹրամփԹրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասինՎրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾՊատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է միջազգային հեղինակավոր գիտաժողովումՎրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ
Ամենադիտված