«Չէ′, աղջիկ ջան, մի′ բռնաբարիր մեր ուղեղը». կարծիք Սիլվա Հակոբյանի «Մամա ջան, պապա ջան» երգի մասին
Բլոգոսֆերա
Արաքսյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիլվա Հակոբյանը ներկայացրել է իր համերգ-տեսահոլովակը' նվիրված հայրիկի ու մայրիկի ամուսնության 30 -ամյակին: Չեմ ուզում խոսել այս աղջկա ձայնային տվյալների մասին, բայց չեմ կարող չասել' միևնույն երգի նման երգեր... ինչքան կարելի է իջնել ու իջնել, պլինդուզից ներքև էլ տեղ չկա... չկա:
Ինչպե՞ս կարելի է այսքան կենցաղային մակարդակի իջեցնել երգարվեստը, ո՞րն է լինելու ձեր հաջորդ երգի բովանդակությունը՝ գուցե ձեր տան ռեմոնտը, կամ, ասենք, ծնողներիդ ամուսնության 31- ամյակին նվիրված կլինի: Չէ′, աղջիկ ջան, մի′ բռնաբարիր մեր ուղեղը: Ճիշտ է՝ այդ գործում դու մենակ չես, քո կողքին կա Լիլիթ Հովհաննիսյան, Ռազմիկ Ամյան և այդպես շարունակ, բայց գոնե դու ցանկության դեպքում կարողանում ես երգել:
«Մամա ջան, պապա ջան, Ես Ձեզ սիրում եմ, հավատացեք, որ առանց ձեզ մի օր կյանք չունեմ: Մամա ջան, պապա ջան Ես Ձեզ սիրում եմ հեռու մոտիկ ուր էլ լինեմ, Ձեզ կարոտում եմ: Մամա ջան, պապա ջան Ես Ձեզ սիրում եմ, հավատացեք, որ առանց ձեզ մի օր կյանք չունեմ: Մամա ջան, պապա ջան Ես Ձեզ սիրում եմ հեռու մոտիկ ուր էլ լինեմ, Ձեզ կարոտում եմ»,- ահա սա էլ ցիտում՝ երգի կրկներգը»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել