Հուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Նոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ) «Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» Իրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ) Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան Դատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ) Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա Զոհրաբյան ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից 

Ո՞վ պիտի պաշտպանի մեր հոգևոր անվտանգությունը, կամ հաղորդում ապօրինի գործունեության մասին

Բլոգոսֆերա

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ հետկեսօրին անցնում եմ մայրաքաղաքի ամենաբանուկ՝ Օպերայի խաչմերուկով և անմիջապես հայացքս գրավում է մայթի ակնառու հատվածում տեղադրված վահանակը, վրան «What does the bible realy teach?» (Ի՞նչ է իրականում ուսանում ավետարանը) անգլերեն գրությունը։ Հետո վահանակին շարված գրքերի շապիկներից, թեև հայերենով որևէ գիրք- չկա, (եբրայերեն, պարսկերեն, արաբերեն գրքույկներ են) հասկանում եմ, որ աղանդավորական գրականություն է։

Ձեզ ո՞վ է թույլ տվել էս աղանդավորական գրականությունը քարոզել, տարածել, գովազդել օրը ցերեկով, ինչ թույլտվությամբ, հարցնում եմ վահանակի առջև կանգնած տղամարդուն ու նկատում, որ ինձնից առաջ նույն մտահովոգությամբ ու անթաքույց վրդովմունքով վեճի է բռնվել մեկ ուրիշ անցորդ։ Անցորդներից շատերն անտարբեր չեն, հեռվից մոտենալով նկատում եմ, որ մի քանի դեռահասների հետ քարոզիչը մտքերի փոխանակության մեջ է:

Նախ եհովայականությունը աղանդ չէ, անպարտի խաղաղությամբ հայտարարում է վահանակի տերը, համոզված պնդում, որ մեր հոգիների փրկության մասին են մտածում ու հետո ինքնավստահ ավելացնում, որ քաղաքապետարանից թույտվություն ունեն։

Ես անմիջապես զանգում եմ փոխքաղաքապետն և իհրակե ճշտում, որ նման թույլտվության մասին խոսք լինել չի կարող։

Իրանք տեղեկացված են, խոսքը փոխում է քարոզիչը։ Բնականաբար, չունենալով և ցույց չտալով տվյալ հանրային տարածքում քարոզով, բարեգործությամբ, վաճառքով կամ գովազդով զբաղվելու որևէ թույտվություն, շարունակում է ներկայանալ, որ ինքը նորհաճնեցի Ներսիկ Հովհաննիսյան է և գրքերն ու վահանակը հավաքելու որևէ նպատակ չունի։

Մի քանի օր առաջ էլ խաչիկ Ստամբոլցյանը քացով խբեց-գցեց վահանակը՝ եհովայականի անդրդվելիությամբ հայտարարում է նորհաճնցի Ներսիկն ու շարունակում շուրջը պոտենցիալ եհովայականներ որսալ։ Նրանք երկուսն են՝ վահանակի հարևանությամբ, «սուրբ» գրքերով բեռնված պայուսակների կողքին նույնքան անդրդվելի մի երիտասարդ աղջիկ է կանգնած։

Ես հազիվ եմ ինձ զսպում, որ Խաչիկ Ստամբոլցյանի պես քացով չխբեմ- գցեմ վահանակը և զանգում եմ ոստիկանություն։
Ի զանմանս ինձ տասնհինգ- քսան րոպեից գալիս են Կենտրոնի ոստիկանությունից կապիտան Վահե Բադալյանն ու ևս մի ոստիկան ու թելադրում քարոզիչներին հավաքել «գիր գրականությունն» ու հետևել իրենց։

Ես մի փոքր հանդարտված շտապում եմ հասնել արդեն ուշացած ժամադրությանը ՝ շարունակ մտքիս մեջ ունենալով մեկ հարց, ինչու՞ է այսքան անպաշտպան իմ ու իմ հայրենակիցների հոգևոր անվտանգությունը։ Միթե այն, ինչ կատարվում է Հայաստանի հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում հոգեորսություն չէ։
Նույն օրը լրահոսում հանդիպում եմ տեղեկության, որ Սրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մատույցներում մեկ այլ խումբ դարձյալ նույն վահանակով քարոզչություն է իրականացրել ու ոստիկանը մերժել է կանխել ոչ օրինական գործունեությունը։ (Հոդվածի նկարից ճանաչում եմ նույնանման վահանակը)։ Հետո հիշում եմ, որ օրերս աչքովս է ընկել «Համատած հոգեորսություն Գյումրիում» հոդվածը, որն անդրադառնում է Գյումրիում աղանդավորների կողմից բացահայտ քարոզչությանն ու հոգեորսությանը:

Ո՞վ և ինչպե՞ս պիտի պաշտպանի Հայաստանի հանրապետության քաղաքացուն հոգեորսությունից։ Միթե սոսկ թղթային արժեք է ՀՀ Սահմանադրական ամրագրումն ու Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքը, որոնք
«Հայաստանյաց Առաքելական եկեղեցին ճանաչում են որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգևոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար»։ Միթե այսպես են պաշտպանում ազգապահպանման պատվար եկեղեցուն և նրա հոտը՝ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հետևորդներին։

Ուզում եմ հավատալ, որ Կենտրոնի ոստիկանությունը համապատասխան ընթացք կտա փաստին։

Իսկ նրանք, ովքեր կփորձեն խղճի ազատության համատեքստում տեսնել խնդիրը, ՀՀ օրենդրության շրջանակներում մի շարք ամրագրումներ։
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգևորսությունը (Հոդված 8):

Կրոնական կազմակերպությունները իրավունք ունեն կրոնական գործունեությամբ զբաղվել սեփական տարածքներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում' այնտեղ գտնվող տվյալ կրոնի անդամների խնդրանքով, մնացած դեպքերում հրապարակային ժամասությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են հավաքների համար սահմանված կարգով։

Իսկ, եթե տվյալ պարագան աղանդավորական գրականության գովազդ (քարոզչություն) կարող է մեկնաբանվել, ապա սա էլ կարգավորվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է՝ արտաքին գովազդի ծավալը, քանակությունը եւ տեղաբաշխման կարգը որոշվում են տեղական ինքնակառավարման մարմնի կողմից։

Բայց արդյոք հարկ կա ՀՀ օրենդրությունից այս կամ այն հոդվածով հիմնավորել տվյալ ու հարյուրավոր այսպիսի փաստերի անընդունելիությունը։

Փորձում եմ հասկանալ այն անբացատրելի անտարբերությունը, որ սեփական հողում, սեփական պետության մեջ ունենք մեք ինքնության կարևոր բաղադրիչներից մեկի՝ մեր հավատի, մեր եկեղեցու նկատմամբ, մեր նկարագիրը ձևավորող ազգային մյուս արժեքների նկատմամբ։ Ինչու են այսքան անպաշտպան մեր հոգևոր, բարոյական սահմանները: Միթե կարելի է ազգային անվտանգության համատեքստում թերագնահատել հոգևոր անվտանգության գործոնը և այն էլ այն դեպքում, երբ մեր վարչական սահմանները դիպուկահարների ու դիվերսիոն խմբերի ամենօրյա թիրախի տակ են»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիտրոնի օգտակար հատկությունները, որոնց մասին շատերը չգիտենՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Կանոնավոր մարզանք․ ինչպես է այն փոխում օրգանիզմի աշխատանքըԹրամփը Նեթանյահուին կոչ է արել զորքերը դուրս բերել Սիրիայից և Լիբանանից. Axios ՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալՃապոնիան մտադիր է ուժեղացնել հակահետախուզական միջոցառումներըԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր Patriot համակարգերՌուսաստանը ԵՄ-ին մեղադրել է կիբերհարձակումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջԹրամփ․ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարինԼուլա դա Սիլվա․ Բրազիլիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողություններըՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ լարվածության սրման կապակցությամբՉեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցըԾեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառովՃապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառովԴավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով. Սուրեն Սուրենյանց Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալԿրասնոդարի օդանավակայանը վերականգնել է ինքնաթիռների ընդունումն ու բացթողումըՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանGuardian. Ուկրաինացիները բողոքում են Լեհաստանում նվաստացուցիչ վերաբերմունքիցՆերկայացվել են ընտանիքների բնակապահովման և ժողովրդագրական զարգացման նոր նախաձեռնություններըԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՆոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» ԱՀԿ. Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալներըՀարավային Կորեան ցանկանում է նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքըԻրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)Samsung-ը պահպանել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնների ապրանքանիշի դիրքըԿազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է դուրս բերել Starlink-ի ևս 29 արբանյակՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել ՄարմարաշենումԴատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ)Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա ԶոհրաբյանԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքիցԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ իրանական նավերի. Դոնալդ ԹրամփԹրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասինՎրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾՊատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է միջազգային հեղինակավոր գիտաժողովումՎրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ
Ամենադիտված