Քոֆի Անանը Սիրիայի ընդդիմությանն իշխանությունների հետ երկխոսելու կոչ է արել
Աշխարհ
Արաբական պետությունների լիգայի և ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանը կոչ է արել սիրիական ընդդիմությանը՝ երկխոսություն սկսել իշխանությունների հետ՝ երկրում ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Անանն ընդգծել է, որ սիրիական ընդդիմությունը պետք է «համագործակցի մեզ հետ՝ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելու նպատակով», հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
«Մենք կանենք հնարավորը՝ երկրում թշնամանքը դադարեցնելու և սպանություններին ու բռնություններին վերջ տալու համար»,- ասել է նա։
Հավելենք, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը ժամանել է Կահիրե՝ Արաբական պետությունների լիգայի ղեկավարի հետ հանդիպման նպատակով, որի ընթացքում քննարկվելու է սիրիական հարցը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ