Իրանի հոգևոր առաջնորդը դրական է գնահատել Օբամայի վերջին հայտարարությունը
Իրան
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին դրական է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությունը, որ Իրանի հարցում «կարելի է խուսափել ռազմական միջամտությունից», հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
«Սակայն այն, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը, հակառակ գնահատականի է արժանի»,- հավելել է նա։
Այաթոլան հավելել է, որ մարտի երկուսին Իրանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ ընտրողների աննախադեպ ակտիվություն էր նկատվել, քաղաքացիները քվեարկել են «իսլամական համակարգի օգտին»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru