Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հասարակություն
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված բարձր ճնշման դաշտով: Մարտի 9-ին առանձին վայրերում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, առատ տեղումներ սակայն չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը մի փոքր ևս կբարձրանա, սակայն արդեն հանգստյան օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում: Այս մասին ասված է Հայպեդհիդրոմետ ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, ուշադրություն, առանձին վայրերում, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:
Այս գիշեր և մարտի 9-ին առավոտյան Երևանում հնարավոր են տեղումներ, ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամի 7-10մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց: Գիշերը կլինի -2-4, ցերեկը +6+8, երեկոյան +2+4:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը