Թուրքիայում ավտոբուսի վթարից 49 մարդ վիրավորվել է
Թուրքիա
Թուրքիայի Քոնյա քաղաքից Աղրը (Արարատ) մեկնող ավտոբուսը Կայսերի-Սիվազ ավոտմայրուղու 30-րդ կիլոմետրի վրա շրջվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, վթարի հետեւանքով վիրավորվել և տարբեր վնասվածքներ է ստացել 49 ուղևոր, այդ թվում' ավտոբուսի երկու վարորդները: Վիրավորները փոխադրվել են մոտակա հիվանդանոցներ: Վիրավորներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական տվյալներով' վթարի պատճառը վարորդի անուշադրությունն է, ինչի հետեւանքով նա կորցրել է տրանսպորտային միջոցի ղեկավարումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)