Ստամբուլում մզկիթի առջև մերկացած FEMEN–ի ակտիվիստները ձերբակալվել են
Աշխարհ
Իրենց ինքնատիպ ակցիաներով հայտնի ուկրաինական FEMEN կազմակերպությունը հայտնել է Ստամբուլում իր չորս անդամների ձերբակալության մասին, որոնք բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ մուսուլմանական աշխարհում կանանց հանդեպ վատ վերաբերմունքի, ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ աղջիկները մերկացել են Ստամբուլի գլխավոր մզկիթի առջև և իրենց ձեռքում պահելով տարբեր գրվածքներով պաստառներ՝ վանկարկել են «Դադարեցնել կանանց ցեղասպանությունը իսլամական երկրներում» կարգախոսը։
«Այս պահին FEMEN–ի ակտիվիստները գտնվում են ստամբուլյան ոստիկանությունում, և նրանց հետ կապ չկա»,– ասված է տվյալ հաղորդագրության մեջ, հաղորդում է РИА Новости–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ