Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Նոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ) «Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» Իրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ) Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան Դատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ) Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա Զոհրաբյան ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում 

«Առաջիկա հեղափոխությունը Հայաստանում լինելու է առանց առաջնորդների»

Բլոգոսֆերա

«Նախախորհրդարան»-ի անդամ Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջիկա հեղափոխությունը Հայաստանում լինելու է առանց առաջնորդների: 2008 ու 2013 թվականների մեր դառը փորձը, երբ առաջնորդները ամենակարեւոր պահին մնում էին տանը կամ գնում էին աղոթելու, ինչ որ բան սովորեցրեց հայ ժողովրդին: Մյուս կողմից, անչափ ուսանելի էր Ուկրաինայի փորձը, որտեղ բռնապետի տապալումն ու հեղափոխության հաղթանակը հաջողվեց նաեւ "առաջնորդի" բացակայության պատճառով: Ոչ մի անձ, ոչ մի կուսակցություն չկար, որ հնարավոր լիներ գործարքի մեջ ներքաշել, վարկաբեկել, վախեցնել, գայթակղել, խաբել նրան:

Մայդանը այս առումով մեկ քայլ առաջ կատարեց Երեւանի Օպերայի հրապարակից ժողովրդական ինքնակազմակերպման, ինքնագիտակցության իմաստով: Եւ այնուամենայնիվ, ազգային տարերքը անձնավորման եւ անհատականացման պահանջ ունի: Ես համոզված եմ, որ հեղափոխական դիմադրության ու դրա առանցքը հանդիսացող մարդիկ ու խմբերը պարտավոր են երթում տալ միայն համազգային ազատ ու արդար ընտրությունների միջոցով ստեղծել նոր իշխանություն, նոր օրենսդրական ու գործադիր կառավարման թեւեր:

Եթե որեւե անձ կամ խումբ արդեն այսօր կամ առավելեւս ապստամբության պահին հանդգնի իր վրա վերցնել իշխանական լծակները առանց հստակ եւ կարճատեւ անցումային շրջանի ժամկետը նշելու, ապա դա անխուսափելիորեն բերելու է վիշապին հաղթողների նոր "վիշապացմանը": Եւ այստեղ իսկապես անհրաժեշտ է անձ, գործիչ, անհատ, ով իր վրա է վերցնելու իրական ժողովրդավարության գաղափարն ու գերխնդիրը երաշխավորելու, պաշտպանելու ու մարմնավորելու առաքելությունը: Անցումային շրջանի, ապամոնտաժման, խորհրդային-կգբ-ական աղբից մաքրվելու խորհրանիշ պետք է լինի այս մարդը կամ կինը: Անկեղծ ասեմ, ես կգերադասեմ հայ կնոջը տեսնել ազգային անկախության ու ազատության երաշխավորհի դերում եւ պաշտոնում: Եւ հենց հիմա կարող եմ գոնե երկու անուն տալ նման առաքելությունը կատարելու ունակ կանանց, կարծում եմ բոլորդ հասկանում եք, ում մասին է խոսքը: Սակայն անցումային շրջանը չափազանց ծանր է լինելու ու լավ է թողնել մեր խիզախ քույրերին մոտ ապագայում ընտրության արդյունքում հաղթելու հնարավորությունը: Մինչդեռ անցման ցավագին ընթացքին պետք է դիմակայի մեկը, ում անունն ու ճակատագիրը, կենսագրությունն ու կեցվածքը ոչ մի ազնիվ հայի մոտ հարց ու կասկած չի առաջացնի: Իմ համոզմանբ, հարյուրավոր արդար ու արժանապատիվ, հերոսական ու բանիմաց քաղաքացիների մեջ այսօր Հայաստանում կա մեկ մարդ, ով իսկապես խորհրդանշում է մեր երկրի անկախության երազանքն ու դրա իրականացումը: Դա Պարույր Հայրիկյանն է: Տասնյակ ձայներ այս պահին կլսվեն, հեգնանքով ու հիասթափությամբ տոգորված, տասնյակ հին ու նոր պատմություններ կհիշվեն, խոսքեր ու գործեր, սխալներ ու թերություններ: Փառք Աստծո: Պարույր Հայրիկյանը կուռքս չէ ու չի եղել երբեք: Խոստովանեմ ու մեղանչեմ' քառորդ դար առաջ ես նրանց թվում էի, ով ծայրահեղ ու վտանգավոր էին համարում Շարժման առաջին իսկ օրերին հնչած Պարույրի գաղափարներն ու կոչերը: Հրապարակը դեռ վանկարկում էր ''պերեստրոյկա", "Գօրբաչով", իսկ Պարույրը զգուշացնում էր ԿԳԲ-ի սադրանքների մասին: Ամբոխները սուլում էին ու անվանում էին նրան "սադրիչ", երբ "միացման" մեր կարգախոսներին նա ավելացնում էր Անկախության պահանջը: Ներիր ինձ, Պարույր: Դու ճիշտ էիր, իսկ մենք' ես այդ թվում' սխալվում էինք: Պատահական չէ, որ հենց Պարույրին արտաքսեց Գորբաչովը, որպես Սովետի վերջին այլախոհ: Պատահական չէ, որ հենց Պարույրի դեմ էր կազմակերպվել մահափորձը վերջին "չընտրությունների" ժամանակ:

Մենք կարող ենք սխալվել, բայց մեր թշնամին' երբեք: Կուռքերի տապալման այս դարում մեզ կուռքեր իսկապես պետք չեն, մեզ պետք են ազնիվ ու բանիմաց մասնագետներ, որոնք գիտեն երկիր կառավարելու բարդ արվեստը: Սակայն այդ երիտասարդ ու հանդգնող "արհեստավարժները" անխուսափելիորեն կմոլորվեն ու կրկին կանջատվեն ժողովրդից, շփոթելով իրենց շահերը պետական ու ազգային շահերի հետ, եթե նրանց կողքին' ու մի քիչ վերեւում չլինեն Անկախ ու Ազատ Հայաստանը որպես երազ ու կյանքի իմաստ պատկերացնող մարդիկ: Մեր պաշտպանությունը կազմակերպելու համար դա կարող է ու պետք է լինի Ժիրայր Սեֆիլյանի պես ասպետը: Մեր արդարադատությունը վերականգնելու ու հաստատելու համար դա կարող է ու պետք է լինի Ալեք Ենիգոմշյանի նման նվիրյալը: Մեր դիվանագիտությունը հիմնելու համար դա կարող է ու պետք է լինի Արա Պապյանի պես մասնագետը:

Մեր քաղաքագիտությունն ու ռազմավարական տեսլականը մշակելու համար դա պետք է լինի Իգոր Մուրադյանի պես փորձագետը: Մեր սոցիալական ու իրավապաշտպանական ոլորտներում դա պետք է լինեն Հրանուշ Խառատյանի ու Զարուհի Փոստանջյանի պես դեմքեր: Բայց մեր Անկախության ու Ազատության լավագույն խորհրդանիշ է ինձ թվում մեր ազգի պես ազնիվ ու միամիտ, համառ ու անկոտրուն, խիզախ ու լավատես Պարույրը: Մեր ազգը' ընտանիք է: Այս ողբերգական, ողբալի ու որբ ժամանակաշրջանում մեզ սեր է պակասում: մայրական ու հայրական սեր: Հայրիկյանին մեզ այսօրվա համար է ուղարկել ճակատագիրը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ․ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարինԼուլա դա Սիլվա․ Բրազիլիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողություններըՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ լարվածության սրման կապակցությամբՉեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցըԾեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառովՃապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառովԴավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով. Սուրեն Սուրենյանց Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալԿրասնոդարի օդանավակայանը վերականգնել է ինքնաթիռների ընդունումն ու բացթողումըՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանGuardian. Ուկրաինացիները բողոքում են Լեհաստանում նվաստացուցիչ վերաբերմունքիցՆերկայացվել են ընտանիքների բնակապահովման և ժողովրդագրական զարգացման նոր նախաձեռնություններըԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՆոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» ԱՀԿ. Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալներըՀարավային Կորեան ցանկանում է նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքըԻրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)Samsung-ը պահպանել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնների ապրանքանիշի դիրքըԿազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է դուրս բերել Starlink-ի ևս 29 արբանյակՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել ՄարմարաշենումԴատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ)Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա ԶոհրաբյանԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքիցԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ իրանական նավերի. Դոնալդ ԹրամփԹրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասինՎրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾՊատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է միջազգային հեղինակավոր գիտաժողովումՎրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Հայաստանում կմշակվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ ոլորտային քաղաքականությունները տվյալահեն դարձնելու նպատակով․ ԿԳՄՍ նախարարությունՎալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորածԼավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով Վարչական դատարանը չի ընդունել «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը՝ ընդդեմ կառավարությանՀիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար աջակցություն կտրամադրվիՈւկրաինան ռազմական դրությունը կերկարաձգի ևս 90 օրով Զախարովան հեգնել է Կայա Կալլասի հայտարարությունը ռուսական ձկան մասինՍևանի ափամերձ 2.5 հա տարածքը վերադարձվել է պետությանը․ Դատախազությունը բացահայտել է խախտումներ
Ամենադիտված