Բեն Լադենի այրիները Պակիստանում կկանգնեն դատարանի առաջ
Ադրբեջան
Պակիստանի իշխանությունները Ուսամա բեն Լադենի երեք այրիներին մեղադրում են իրենց երկիր ապօրինի մուտք գործելու մեջ, հաղորդում է BBC–ն։
Երկրի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիկը հայտարարել է, որ այդ կանանցից երկուսը հանդիսանում են Սաուդյան Արաբիայի, իսկ մեկը՝ Եմենի քաղաքացի, սակայն նախարարը չի նշել, թե երբ են այդ գործով դատական լսումները կայանալու։
Կանայք և նրանց 10 երեխաները ձերբակալվել են 2011–ի մայիսին, այն բանից հետո, երբ ԱՄՆ–ի հատուկ ուժերը հատուկ գործողություններ են իրականացրել այն տանը, որտեղ թաքնված է եղել աշխարհի նախկին թիվ մեկ ահաբեկիչը։
Երեք կանայք միասին ապրել են Պակիստանի Աբոտաբատ քաղաքում գտնվող բնակարանում, որտեղ ԱՄՆ–ի ռազմածովային հատուկ ուժերի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում սպանվել է Ուսամա բեն Լադենը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ