«Հայկական կողմերի արտաքին քաղաքականությունը կարող է ավելի ճկուն դրսևորումներ ունենալ»
Բլոգոսֆերա
ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միջազգային իրադրությունը կտրուկ սրվում է, ինչը նշանակում է, որ հակառակորդ դարձած գլոբալ դերակատարներն իրենց կրտսեր դաշնակիցների զորակոչ են հայտարարելու և պահանջելու են հավատարմության հստակ ու առարկայական հավաստացիումներ ներկայացնել: Այս համատեքստում Մադրիդյան սկզբունքների նկատմամբ բացասական դիրքորոշում բարձրաձայնելը կարևոր քայլ էր Արցախի կողմից:
Ներկա պայմաններում այս կարգի հայտարարությունը որոշակի երկվություն է մտցնում հայկական կողմերի դիրքորոշումների մեջ՝ Հայաստանի պաշտոնատարները մշտապես պնդել են, որ Մադրիդյան սկզբունքներն իրենց կողմից դիտարկվում են որպես հակամարտության կարգավորման համար ընդունելի բանակցային կանխադրույթներ: Այժմ, երբ պարզվեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար ընդունելի Մադրիդյան սկզբունքներն ընդունելի չեն առնվազն Արցախի վարչապետի համար, հայկական կողմերի արտաքին քաղաքականությունը կարող է ավելի ճկուն դրսևորումներ ունենալ:
Միաժամանակ չի կարելի բացառել նաև որոշակի կադրային փոփոխությունների հեռանկարը, քանզի չեմ կարծում, որ քաղաքական մոտեցումների այս ընդգծված տարբերությունը երկար պահպանվի՝ շուտով դրանց պաշտոնական ներդաշնակեցման կարիքը կրկին կարող է զգացվել և, այդ դեպքում, նշված տարբերությունների խորհրդանիշը դարձած պաշտոնյաները, նոր քաղաքական կուրսի ներդրման անհրաժեշտությունից ելնելով, գուցե ստիպված լինեն հրաժեշտ տալ իրենց ներկայիս պաշտոններին»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան