«Տրանսֆորմերներ 4» ֆիլմի դերերից մեկը վաճառվել է աճուրդի միջոցով
ԱՄՆ
Hasbro ընկերությունը բավականին ինքնատիպ ձևով է սկսել «Տրանսֆորմերներ» ֆիլմի 4-րդ մասի դերասանական կազմի ընտրությունը։ Ինչպես հաղորդում է Transformers Live Action Movie Blog կայքը ֆիլմում առաջին էպիզոդիկ դերը վաճառվել է բարեգործական աճուրդի միջոցով, որը տեղի է ունեցել Ռոդ Այլենդ քաղաքի մանկական բժշկական կենտրոնում։
Աճուրդում հաղթել է Սենդի Ստադլի և Ֆրեդ Ստադլի ամուսնական զույգը, որը 21 հազար դոլար է վճարել դերի համար՝ նշելով, որ դա անում է իրենց դստեր համար։ Բնականաբար, խոսքը կադրում մի քանի վայրկյան երևալու մասին է։ Նշենք նաև, որ «Տրանսֆորմերները 4» ֆիլմը կինովարձույթ կբերվի 2014 թվականին միայն, հայտնում է kinonews.ru–ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)