«Առավոտ». Հրազդանի ընտրություններում տեղի է ունեցել ձայնի գնում, ընտրակաշառքների բաժանում. Մեծ Բրիտանիայի դեսպան
Հայկական Մամուլ
Երեկ «Առավոտը» ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչից, որը գտնվում էր Գյումրիում՝ Բրիտանական շաբաթվա բացման կապակցությամբ, հետաքրքրվել է , թե դիվանագետի դիտարկմամբ՝ ինչպիսի՞ն էին մի ամիս առաջ Հայաստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները: «Իմ կարծիքով՝ դրական փոփոխություններ անշուշտ, նկատվում են, օրինակ՝ Հրազդանում կային երկու ուժեղ թեկնածուներ, երկուսի կողմից էլ ուժեղ քարոզարշավ էր իրականացվում: Բայց նաև պետք է նշեմ, որ մենք ստացանք զեկույցներ, որոնք փաստում են այն մասին, որ եղել են թերություններ՝ տեղի է ունեցել ձայնի գնում, ընտրակաշառքների բաժանում, ադմինիստրատիվ գործողությունները ճիշտ չեն իրականցվել...սակայն, կարծում եմ, որ այս ամենից դաս կքաղվի, և առաջիկա ընտրությունները առավել ժողովրդավար ձևով կանցկացվեն»,- ասաց տիկին Լիչը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ