«Չորրորդ Ինքնիշխանություն». ԵԱՀԿ-ն կոչ է անում կանանց ներգրավել հակամարտությունների կարգավորման գործընթացում
Հայկական Մամուլ
ԵԱՀԿ նախագահող երկրի՝ Իռլանդիայի ԱԳ նախարար Իմոն Գիլմորը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել ԵԱՀԿ անդամ երկրներին, (բնականաբար, այդ թվում նաև Հայաստանին) իրականացնել գենդերային հարցերում ստանձնած պարտավորությունները՝ ներգրավելով կանանց ռազմա-քաղաքական, տնտեսական և էկոլոգիական, ինչպես նաև այլ ոլորտներում: Ուշագրավն այն է, որ Իռլանդիայի ԱԳ նախարարը ընդգծել է նաև կանանց մեծ դերակատարությունն ու անհրաժեշտությունը՝ հակամարտությունների կարգավորման և խաղաղաշինության գործում ներգրավելու հարցում: «Կանանց մասնակցությունը հակամարտությունների կարգավորման հարցում և խաղաղ գործընթացներում կարևոր դերակատարություն ունի՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական երկխոսություն ծավալելու համար»,-հայտարարել է նախարար Գիլմորը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ