«Այդ ո′ր օրվանից լեշերը դարձան շահիդ». ադրբեջանցիները՝ իրենց զոհերի մասին
Բլոգոսֆերա
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետաքրքիր է հետևել ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքներին վերջին երկու օրվա իրադարձությունների վերաբերյալ: Փաստորեն ճիշտ են այն պնդումները, որ ծայրահեղ կրոնական հոսանքները ավելի ու ավելի խորը արմատներ են ձգում հարևան երկրում: Մինչ շարքային քաղաքացիները սգում են իրենց զինվորների մահն ու խոստանում են վրեժ լուծել հայերից, որոշ ադրբեջանցի ծայրահեղականներ գրել են, որ սահմանին սպանված զինվորներին չի կարելի համարել «շահիդ» (նահատակ):
«Շահիդները դրանք Ալլահի համար զոհվածներն են, այլ ոչ թե երկրի, հողի կամ ազգի»,- գրում են սալաֆի օգտատերերը: Ամենհետաքրքիրը մեկի դրած լուսանկարն էր, որի վրա գրված էր, «Այդ որ օրվանից լեշերը դարձան շահիդ»:
Իրականում սա ցույց է տալիս, որ հարևան երկրի հասարակության լայն շերտերը հարում են ծայրահեղ կրոնական հոսանքներին, որոնք լուրջ սպառնալիք են երկրի կայունությանն ու իշխանությունների համար: Գուցե հենց այդ պատճառով էլ վերջերս ակտիվացել են դիվերսիոն գործողությունները, որոնք նաև նպատակ են հետապնդում շեղել մարդկանց ուշադրությունը Իրաքում և Սիրիայում կռվող իրենց ցեղակիցներից և ուղղել այն դեպի արտաքին թշնամին: Այսինքն՝ կրկին դեպի Հայաստան»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել